News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

2016 թվականին Հայաստանը կրկին ավելացրել է Իրաք ծխախոտի արտահանման ծավալները: Այս մասին են վկայում Պետեկամուտների կոմիտեի Մաքսային ծառայության՝ 2016թ. առաջին կիսամյակի տվյալները: Ծխախոտը ծավալների մեծությամբ դարձել է Հայաստանից արտահանվող երկրորդ ապրանքը (շուրջ 88.5 մլն դոլար - խմբ.):

Հիմնականում այս արտադրանքն արտահանվել է արաբական երկրներ. Իրաք՝ 64.6 մլն դոլարի եւ Սիրիա՝ 12.2 մլն դոլարի: Չնայած նման ծավալներին՝ արտահանումը շարունակում է արագորեն աճել (Իրաքի պարագայում՝ գրեթե 25%-ով, Սիրիայի՝ 40%-ով):

Արդեն ավանդական դարձած արտահանման այս երկու ուղղություններից բացի՝ Հայաստանը միանգամից երկու նոր խոշոր շուկա է յուրացրել:

Առաջինն Արաբական Միացյալ Էմիրությունների շուկան է: Եթե 2015 թվականի առաջին կիսամյակում ԱՄԷ 256 հազար դոլար ծխախոտ է արտահանվել, ապա 2016-ի առաջին կիսամյակում՝ արդեն 3 մլն 800 հազար դոլարի:

Երկրորդ նոր շուկան Ղազախստանն է: Անցյալ տարի Հայաստանն այս երկիր ծխախոտ չէր արտահանում, իսկ ահա 2016 թվականի առաջին կիսամյակում 1 մլն դոլարի ծխախոտ է արտահանել:

Միանգամից 1.5 անգամով աճել է նաեւ Վրաստան արտահանման ծավալը՝ 1.7 մլն դոլարից հասնելով 2.6 մլն դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ