News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Վարստան կայանալիք այցի ժամանակ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը կմասնակցի հոկտեմբերի 1-ին նրա մատուցած պատարագին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Վիրահայոց թեմը թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ, բացի այդ, սեպտեմբերի 30-ին ներկա կգտնվի Հռոմի պապի հետ նախատսված հանդիպմանը:

Նշենք, որ Պապը կայցելի Մցխեթ քաղաքում գտնվող Սվետիցխովելի տաճար, ապա պատարագ կմատուցի Մ. Մեսխիի անվան մարզադաշտում: Նա մինչ այդ կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի եւ Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդի հետ:

Հոկտեմբերի 2-ին Հռոմի պապը Թբիլիսիից կմեկնի Ադրբեջան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ