News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պլազմայի ռեակտորի ներսում մոնիտորինգի համար հայկական սարքը փորձարկել ու ձեռք է բերել Samsung կորպորացիայի դուստր ընկերություններից մեկը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Ռադիոֆիզիկայի ու էլեկտրոնիկայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Տիգրան Զաքարյանը Երեւանում անցնող DigiTec Expo 2016 տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ։

Սարքը ստեղծվել է պլազմայի ռեակտորի մեջ փոփոխական մագնիսային դաշտի մոնիտորինգի համար։ Այն թույլ է տալիս տեսնել դաշտի վիճակը ռեակտորի ներսում ու հետեւել՝ արդյոք այն բավականաչափ համասեռ է։

Հենց 2 նման սարք էլ գնել ու իր մոտ փորձարկել է Semes-ը՝ Samsung-ի դուստր ընկերությունը։ «Այդ ընկերությունը պլազմայի ռեակտորների խոշոր արտադրող է ու ինքն էլ լայնորեն գործածում է այն իր տեխնոլոգիաներում»,- պարզաբանել է Զաքարյանը։

Նրա խոսքով ինստիտուտը մտադիր է իր տեխնոլոգիան նորից ցուցադրել Կորեայում

«Semes-ը մեզ գովասանական արձագանք է ուղարկել, բայց դեռ հավելյալ սարքեր չի գնում; Ամեն տարի փետրվարին Սեուլում անցնում է կիսահաղորդիչ տեխնոլոգիաների ցուցահանդես։ Ուզում ենք այնտեղ ցուցադրել մեր տեխնոլոգիան ու հույս ունենք, որ դրանով կհետաքրքրվեն նաեւ ուրիշները»,- հավելել է գիտնականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ