Գյումրիի նորընտիր ավագանու այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում Սամվել Բալասանյանն ստանձնել է Գյումրիի քաղաքապետ, այնուհետեւ երդվել: «ԳԱԼԱ», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները բոյկոտել են նիստը:
NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ դրանից հետո Բալասանյանը զբաղեցրել է քաղաքապետի համար նախատեսված աթոռն ու սկսել է վարել նիստը, որի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցերը: Բոլոր հարցերը հաստատվել են միաձայն:
Հաստատվել է նաեւ ավագանու հաջորդ նիստի օրը, այն տեղի կունենա նոյեմբերի 10-ին:
Նիստից հետո Սամվել Բալասանյանն այցելել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, որտեղ նշել է, որ շարունակելու է զբաղվել Գյումրիի բարեկարգմամբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին թիվ 34 ԸԸՀ-ում տեղի ունեցած նիստի «Բալասանյան դաշինքը» ստացել էր 17, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը 8, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ 4, ԳԱԼԱ կուսակցությանը՝ 4 մանդատ։

















