News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Այսօր Հայաստանն առանձնանում է գերազանց ներդրումային հնարավորություններով իր բիզնես մշակույթի ազատականացման, գործարար բարենպաստ միջավայրի, ինչպես նաեւ շարունակական բարեփոխումներին անվերապահ հանձնառության շնորհիվ:

Այս մասին, հոկտեմբերի 10-ին, Նյու Յորքում «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ի ժամանակ իր ելույթում հայտարարել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա իր խոսքովւմ, մասնավորապես, նշել է, որ անցած 25 տարիների ընթացքում Հայաստանն իրականացրել է շրջադարձային բարեփոխումներ, որոնց շնորհիվ բարելավել է իր վարկանիշային դիրքերը. Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով Հայաստանը 189 երկրների շարքում 35-րդն է, բիզնես հիմնադրելու ցուցանիշով՝ 5-րդը, իսկ սահմանային առեւտրի ցուցանիշով՝ 29-րդը:

«Այսօր Հայաստանն առանձնանում է գերազանց ներդրումային հնարավորություններով իր բիզնես մշակույթի ազատականացման, գործարար բարենպաստ միջավայրի, ինչպես նաեւ շարունակական բարեփոխումներին անվերապահ հանձնառության շնորհիվ:

Այսօր մեր աշխարհագրական դիրքը, քաղաքական եւ տնտեսական պայմանավորվածությունները գործընկեր երկրների հետ Հայաստանին թույլ են տալիս դյուրին մուտք ունենալ ավելի քան 300 միլիոնանոց սպառողական շուկաներ, որտեղ բազմաթիվ հայկական ապրանքներ եւ ծառայություններ արդեն իսկ իրենց պահանջարկն են ձեւավորել: Հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ մենք հնարավորություն ունենք առանց մաքսային տուրքերի դուրս գալու ավելի քան 180 միլիոնանոց ԵՏՄ սպառողական շուկա: Իրանի Իսլամական Հանրապետության հետ ընդհանուր սահմանը, առանց մուտքի արտոնագրի քաղաքացիների տեղաշարժը եւ ավանդական բարիդրացիական հարաբերությունները բացում են եւս 80 միլիոնանոց սպառողական շուկայի դռներ: Իսկ պատմականորեն բարեկամական հարաբերությունները Վրաստանի հետ հասանելի են դարձնում սեւծովյան նավահանգիստները, ինչպես նաեւ ապահովում Ռուսաստանի Դաշնության, ԵԱՏՄ մնացյալ երկրների եւ Եվրոպական Միության հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը:

Շուտով խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի կյանքի կոչումը, ինչպիսին է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, Հայաստանը կդարձնի Պարսից ծոցի նավահանգիստները Սեւ ծովի նավահանգիստներին կամրջող ամենակարճ տարանցիկ երթուղին: Այս ամենից բացի, Հայաստանը, կիսելով ԵՄ ընդհանուր արժեքները, նաեւ օգտվում է Եվրամիության արտոնությունների ընդհանրացված GSP+ համակարգից:

Հայաստանի տնտեսության մեջ մեծանում է նաեւ Չինաստանի ներգրավվածությունը՝ նոր տնտեսական հեռանկարներով, այդ թվում` Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի ծրագրի կյանքի կոչմամբ: Բացի դրանից, մենք պատմականորեն սերտ հարաբերություններ ունենք տարբեր մերձավորարեւելյան երկրների հետ, որոնց հետ վերջին մի քանի տարիների ընթացքում առեւտրի ծավալները հետեւողականորեն աճում են:

Հատուկ ցանկանում եմ ընդգծել աշխարհում հայկական մեծաթիվ սփյուռքի առկայությամբ պայմանավորված մեր առավելությունը: Մեր հայրենակիցների շնորհիվ մենք ոչ միայն ճանաչելի ենք մեզ համար կարեւոր շուկաներ հանդիսացող երկրներում, այլեւ կարողանում ենք առավել արագ ծանոթանալ թիրախային շուկաների ներքին դինամիկային եւ արդյունավետ կապեր հաստատել այդ երկրների գործարար շրջանակների հետ: Նույն կերպ սփյուռքի շնորհիվ մենք կարողանում ենք Հայաստանի տնտեսական գրավչությունը հասանելի դարձնել օտարերկրյա ներդրողներին: Սփյուռքահայ բազմաթիվ գործարարներ Հայաստանի անկախացումից ի վեր խոշոր ներդրումներ են իրականացրել Հայաստանում, հիմնել ձեռնարկություններ` այդ կերպ նպաստելով ոչ միայն մեր տնտեսական աճին, այլեւ Հայաստան են ներմուծել լավագույն գործարար ավանդույթներ»,-նշել է ՀՀ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշել է Հայաստանի...
«Լեքս տոբակո քոմփանին» եւս և մլրդ դրամի հումք պետք է ներմուծի. Կառավարությունն արտոնություն տվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում փոփոխություն կատարեց իր...
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ քննարկումների...
Ամենաշատ