News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի եւ Եվրոպայի պարտքը եւ շահը Ռուսաստանի հետ երկխոսությունն է։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախկին նախագահ, ներկայումս նախագահի թեկնածու Նիկոլյա Սարկոզին՝ մեկնաբանելով Փարիզ այցելությունը չեղարկելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը, փոխանցում է RFI–ը։

Նա ափսոսանք է հայտնել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության կապակցությամբ։ «Ես Պուտինի հետ տարաձայնություններ ունեմ, բայց ես կարծում եմ, որ Ֆրանսիայի եւ Եվրոպայի պարտքն է, ինչպես նաեւ նրանց շահերից է բխում Ռուսաստանի հետ երկխոսությունը։ Ինչպե՞ս մենք կարող ենք փոխել իրավիճակը, եթե շփվում ենք միայն պաշտոնական կոմյունիկեի միջոցով, եթե նեղանում ենք միմյանցից եւ նոր սառը պատերազմ ենք սկսում։ Դա անպատասխանատվություն է։ Մենք պետք է խոսենք Ռուսաստանի հետ, որպեսզի բացատրենք, թե ինչու է որոշ հարցերում նրա դիրքորոշումը մեզ համար անընդունելի։ Այցի չեղարկումը շատ վատ բան է»,– ասել է Սարկոզին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ