Երեւանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների եւ ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը (ֆոտոռեպորտաժ):

Կազմակերպության անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նիստի ավարտին ՀԱՊԿ կանոնադրական մարմիններում նախագահությունը Հայաստանից փոխանցվել է Բելառուսին:

Նշենք, որ ավելի ուշ Երեւանում կանցկացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: