News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Մոսկվա-Երեւան ուղերթի ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել են 17-ամյա կարատեիստն ու նրա մարզիչը, երկուսն էլ Դոնի Ռոստովի երկրամասից։ Այս մասին հայտնում է «Միր 24» հեռուստաալիքը։ Վթարի հետեւանքով զոհվածների թիվը հինգն է։ Եվս 27 մարդ էլ տուժել է։

«Վթարի պահին մենք քնած էինք։ Արթնացանք աղմուկից, ընկնելուց։ Ես ամբողջ մարմնով դողդողում էի»,- պատմել է ավտոբուսի ուղեւոր Հասմիկ Փարեմուսյանը։

«Սկսեցինք մուրճերով ջարդել ապակիները ու դուրս եկանք։ Հանեցինք պատուհանը ու օգնում էինք, որ տղաները մյուսներին էլ փրկեն»,- պատմում է ավտոբուսի ուղեւոր Ստեփան Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ճշգրտված տվյալներով՝ զոհվածներից երեքը Ռուսաստանի քաղաքացիներ են, երկուսը ՝ Հայաստանի։

Զոհվածների ցուցակը․

Լունոնյան Ա․Պ․ 1960 թ․ ծնված, ՀՀ քաղաքացի

Պողոսյան Յու․Ս․ 1960թ․ ծնված, ՀՀ քաղաքացի

Լազուկին Ա․ Վ․ 1968 թ․ ծնված, ՌԴ քաղաքացի

Պանչենկո Վ․ Մ․ 1973 թ․ ծնված, ՌԴ քաղաքացի

Մամչենկո Ս․Ս․1999 թ․ծնված, ՌԴ քաղաքացի

Վթարի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 264 հոդվածով։

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am,-ը, հոկտեմբերի 14-ին ժամը 04։30-ին Վլադիկավկազի շրջանում Մոսկվա -Երեւան ավոբուսը բախվել էր «Սկանիա» բեռնատարին։

Վթարի հետեւանքով տուժել է 27 մարդ, զոհվել՝ 5-ը։ Հիվանդանոց է տեղափոխվել 10 մարդ, մնացածին տեղավորել են Բեսլանի Մշակույթի տանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած ուղեւորներից 33-ը դրամական օգնություն են ստացել
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից եւս 11 տուժածներ դրամական օգնություն են ստացել
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին ֆինանսական օգնության առաջին փոխանցումները կատարվել են
Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ ինչպես բանկի գլխամասային գրասենյակից, այնպես էլ մասնաճյուղերից...
Ստեղծվել է հանձնաժողով՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով
Հանձնախումբը ստեղծվել է տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ...
Ձեռքերս կապել են ու փորս սկսել են առանց նարկոզի ծակել. պատմում է Մոսկվա-Երեւան վթարված ավտոբուսից տուժած վարորդը (Ֆոտո)
Ծատինյանները ստիպված են եղել սպասել այնքան, մինչեւ իրենց տեղափոխել են Հայաստան...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած 2 ուղեւորի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. ԱԻՆ
Բաղդասարյան Հ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Ծատինյան Ա. Ն.-ն (1984 թ. ծնված), ով բուժվում էր…
Ամենաշատ