News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերի 3-րդ տասնօրյակին։ Այս մասին vesti.az–ին ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։

«Մենք պլանավորում ենք հոկտեմբերի 3-րդ տասնօրյակին այցելել տարածաշրջան։ Կայցելենք Ադրբեջան, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ։ Հանդիպումներ են նախատեսված ղեկավարության, զինվորականների հետ։  Մտադիր ենք քննարկել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը։ Կքննարկենք բանակցային գործընթացի հեռանկարները՝ հաշվի առնելով առկա աշխատանքային առաջարկները։ Կհստակեցնենք ռազմական իրադրությունը հակամարտության գոտում, որը, մեր գնահատմամբ, ապրիլյան իրադարձություններից հետո մինչեւ վերջերս հարաբերականորեն հանգիստ է»,– ասել է Պոպովը։

Անդրադառնալով անվտանգության գոտու 5 շրջանների մասին հարցին՝ Պոպովը նշեց. «Մենք բազմիցս խոսել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձի մասին։ Այդ խնդիրը պետք է դիտարկել կարգավորման այլ բաղադրիչների հետ համատեղ, ներառյալ Ղարաբաղի կարգավիճակի, փախստականների վերադարձի, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի պահպանման, խաղաղապահ գործողությունների իրականացման հարցերը։ Կարգավորման գործընթացը միասնական փաթեթ է, եւ դրանից կողմերի նախընտրած առանձին տարրերն առանձնացնելու ցանկացած փորձ ապակառուցողական է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ