News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովը կընդունի վաղը՝ հոկտեմբերի 20-ին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ քվեարկությունը կլինի առավոտյան ժամը 11-ին:

Նրա խոսքով, երկրորդ ընթերցմանը ներկայացված փաստաթուղթը կներառի այսօր իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների միջեւ ձեռքբերված համաձայնությունը, որը վերաբերում է ընտրակեղծիքի մասին սուտ մատնության առթիվ քրեական պատասխանատվությանը:

Նշենք, որ երկար քննարկումից հետո կողմերը համաձայնել են, որ ուրիշի փոխարեն  քվեարկելու մասին չկանխամտածված կեղծ հայտարարությունների համար ավելի մեղմ պատիժ սահմանվի՝ կամ աշխատավարձի 200-պատիկից 800-պատիկի չափով տուգանք, կամ մինչեւ 2 տարվա ազատազրկում:

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները օրինագծի առաջին ընթերցման ժամանակ հայտարարել էին, որ եթե այս փոփոխությունը տեղի չունենա, ապա իրենք չեն մասնակցի երկրորդ ընթերցման քվեարկությանը: Օրվա ընթացքում, սակայն, կողմերի միջեւ համաձայնությունը կայացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ