News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն օրեր առաջ հայտարարել է քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին, խուսափում է հարցից՝ ընդդիմադիր դաշտում է հանդես գալո՞ւ, թե՞ ոչ:

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողները կրկին գործարարից հետաքրքրվեցին՝ ինքը ընդդիմադիր դաշտում է իրեն պատկերացնում, թե իշխանական:

«Ես եկել եմ, ոչ թե որովհետեւ անձնական շահ, խնդիր ունեմ, այլ իմ ժողովրդի կողքին լինեմ: Որը օգուտ կլինի երկրի ժողովրդին, ես էդպես էլ անելու եմ: Իմ եղած ժամանակահատվածում, որ քաղաքականության մեջ եղել եմ, ոչ մի տեղ չի եղել, որ իմ ժողովրդին հակառակ, դեմ եմ քվեարկել: Իմ ժողովուրդն ինձ տվել ա 500 հազար ձայն, բայց քանի որ իմ ուզածը չեմ կարողացել փոխել իմ ժողովրդի համար, ես հրաժարվել եմ, որովհետեւ միայն նախարար ստանալով՝ ոչ մի բան չես կարող փոխել: Չկա այնպիսի քաղաքական ուժ, որ ամեն ինչ առաջարկեն, երկրորդ քաղաքական ուժը լինելով, զգալով, որ իմ ժողովրդի սպասելիքը չեմ կարող անել, ասում եմ՝ ես չեմ ուզում, կոալիցիա չեմ մտնի եւ իմ ժողովրդին հուսախաբ չեմ անի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ նախկին առաջնորդը կրկին ընդգծեց՝ ինքը 2015թ. գարնանը հեռացել է քաղաքականությունից, քանի որ չէր ուզում, որ արյուն թափվեր:

Նշենք, որ հոկտեմբերի 26-ին Ծառուկյանը հայտարարել է, որ չի բացառվում՝ կրկին քաղաքականություն կվերադառնա:

Հիշեցնենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը 2015-ի փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել էր Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ:

Դրանից հետո Ծառուկյանը դուրս եկավ քաղաքականությունից, լքեց ԲՀԿ նախագահի պաշտոնը՝ հայտարարելով, որ հեռանում է քաղաքականությունից, քանի որ չի ցանկանում, որ արյուն թափվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ