Հայաստանը Ճապոնիայից 41 փրկարար մեքենա եւ 15 մլն դոլար կստանա: Այս մասին հոկտեմբերի 31-ին՝ խորհրդարանում 2017-ի բյուջեի լսումների ժամանակ, ասել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Ճապոնիայի աջակցությամբ ստացած մեքենաները փոխանցվեն Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզի փրկարար ծառայություններին:
«Թե չէ մեզ մոտ մարզերում հին բեռնատարներ են շրջում, որոնք միայն 2 տոննա ջուր են տեղավորում, այն էլ մինչեւ տեղ են հասնում, արդեն ուշ է լինում»,- ասել է նախարարը: