News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը բանակցություններ է վարում ռուս գործընկերների հետ ձյուն մաքրող ամենագնացներ գնելու շուրջ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական լսումներին:

Հայաստանում բարձրլեռնային մոտ 190 գյուղ կա: Ձմռանը այնտեղ տանող ճանապարհները 15-20 օրով կարող են փակվել: Այնտեղ չեն կարողանա հասնել ո՛չ շտապօգնությունը, ո՛չ փրկարարները: «Մանաբարձներն ինչ-որ կերպ հասնում են տեղում ծնունդ ընդունելու համար: Իսկ եթե, Աստված չանի, երեխան մահանա՞: Այդ ժամանակ նրանց բոլորին դատի կտան: Նրանց կասեն՝  ձեզ ո՞վ է թույլ տվել առանց բժշկական համապատասխան սարքավորման ծնունդ ընդունել» ,- հայտարարել է նախարարը:

Կանադական կամ ռուսական ձյուն մաքրող նոր ամենագնացներ գնելու համար Հայաստանը բանակցում է ռուսական կողմի հետ: «Հնարավոր է՝ ՌԴ մեր գործընկերները Հայաստանին այդպիսի տեխնիկա  փոխանցեն նաեւ մեր հայ-ռուսական հումանիտար կենտրոնի աջակցության համար»,- նշել է Երիցյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ