News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով այսօր` նոյեմբերի 1-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց»Շենգավիթ»բժշկական կենտրոնի փոխտնօրեն, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Աշոտ Սիրունյանը:

Նա դատարանում պատմեց, որ Մերի Մարգարյանի մասին իմացել է հուլիսի 27-ին առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում:

«Շուշանիկ Բախշյանն ինձ ասաց, որ հղիի մոտ երիկամների բորբոքում կա: Մենք հետազոտել ենք եւ պարզել, որ լյարդի ֆերմենտները շատ բարձր էին, մենք որոշեցինք լյարդի մասնագետի հրավիրել, սակայն մինչեւ գալը նյարդաբանի հետազոտությունից հետո պարզվեց, որ հնարավոր է` արյան զեղում լինի: Այդ պատճառով որոշեցինք Մերի Մարգարյանին տեղափոխել բազմապրոֆիլային հիվանդանոց, որպեսզի ԿՏ արվի, մենք այդ հնարավորությունը չունենք, որ հետվիրահատական շրջանն ապահովենք»,- ասաց Աշոտ Սիրունյանը:

Ըստ բաժանմունքի վարիչի` հղիի վիճակն այնքան ծանր չի եղել, որ կեսարյան հատում արվի, ամեն դեպքում նա նշեց, որ հղիի վիճակը ծանր է եղել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանի դիտարկմանը, թե Շուշանիկ Բախշյանն էպիկրիզում նշել է, որ Մերի Մարգարյանի վիճակը բավարար է «Էրեբունի» ԲԿ տողափոխվելիս, Սիրունյանն արձագանքեց.»Եթե արյան զեղում են կասկածում, չի կարող լինել բավարար»:

Ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանը հայտարարեց, որ ինքը գրել է միջին ծանրություն: Երբ դատավոր Դավիթ Բալայանը խնդրեց հիմնավորել, հրապարակվեց էպիկրիզը, որում վիճակի մասին ոչինչ նշված չէ:

Այնուհետեւ Մարինե Թովմասյանը հետաքրքրվեց նաեւ, թե ինչպես կարող էր մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտացման 6-ամսյա դասընթաց անցածը կարող էր ռիսկային խմբի հղիներով զբաղվել, Աշոտ Սիրունյանը նշեց, որ ինքը նման տվյալներ չունի: Նշենք, որ ըստ գործում առկա անձնական տվյալների` Շուշանիկ Բախշյանը վեց տարի սովորել է բուժական գործ, ապա վեցամսյա դասընթացի մասնակցել եւ ստացել նեղ մասնագիտացում:

«Շուշանիկ Բախշյանին ես չեմ ընդունել գործի»,- հայտարարեց բաժանմունքի վարիչը:

Շուշանիկ Բախշյանը եւ նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, սակայն, հայտարարեցին, որ տուժող կողմի ունեցած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, իրենք համապատասխան փաստաթղթերը կլրացնեն:

Կրկին անդրադառնալով հուլիսի 27-ին` Աշոտ Սիրունյանն ընդգծեց, որ կեսարյան հատման որեւէ ցուցում չի եղել, Մերի Մարգարյանի վիճակը եղել է միջին ծանրության: Հարցին` կար խոչընդոտ «Շենգավիթ»-ում վիրահատել, այնուհետեւ տեղափոխել բազմապրոֆիլային հիվանդանոց, բաժանմունքի վարիչը պատասխանեց. «Եթե հաստատվեր, որ արյան զեղում կա, ավելի հեշտ է բուժել` առանց պտղի, քան պտղի հետ»:

Մարինե Թովմասյանի դիտարկմանը` պտղի ներարգանդային աճի դանդաղումը, պտղաջրերի սակավաջրությունը ցուցում չէր կեսարյան հատման, բաժանմունքի վարիչը նշեց, որ բնականաբար, ոչ, քանի որ շատ հղիներ նման պայմաններում ծննդաբերում են: Փաստաբանի մյուս հարցին, թե հնարավոր չէր Մերի Մարգարյանին կեսարյան հատում անել, որից հետո զբաղվել կնոջ առողջությամբ, Աշոտ Սիրունյանը պատասխանեց` ցուցում չկար: Մարինե Թովմասյանը կրկին պնդեց` այսօր երեխան էլ չկա, բժիշկը լռեց, ապա հարցրեց. «Ինչու եք պնդում, որ պետք է անպայման կեսարյան հատում արվեր»: Տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչն արձագանքեց` երեխան ախտահարվել է: Ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նույնպես հետաքրքրվեց` ինչու չորս օր շարունակ կեսարյան հատումը չարվեց, բաժանմունքի վարիչը պատասխանեց` ցուցում չկար նաեւ այդ օրերի համար:

«Մեզ մոտ հենց այնպես կեսարյան հատում չեն անում, պետք է հարազատները ստորագրություն տան, որ համաձայն են կեսարյան հատմանը»:

Անդրադառնալով հոկտեմբերի 25-ին, երբ Մերի Մարգարյանի հարազատները եկել են հիվանդանոց, իսկ մյուս ամբաստանյալ Անի Բաբելյանն էլ չի իջել, քանի որ վիրահատության էր` Աշոտ Սիրունյանը հայտնեց, որ իսկապես այդ օրն այդ ժամին Բաբելյանն իրեն օգնել է վիրահատության ժամանակ: Դավիթ Բալայանը հետաքրքրվեց` ինչու ուրիշ բժիշկ չի իջել:

«Ուր էր Ձեր շնորհքը, Ձեր հիվանդանոցի մարդկային վերաբերմունքից են բողոքում, որ Մերիին իջեցնելիս ոչ ոք պատգարակը չի բռնել: Դուք բաժանմունքի վարիչն եք»,- ասաց Դավիթ Բալայանը:

Այնուհետեւ դատավորը հարցրեց` ինչու է նա կեսարյան հատման հարցը քննարկման առարկա դարձնել, Աշոտ Սիրունյանը տվեց նույն պատասխանը. «Կինը, որն ունի արյան զեղում, իր բուժումն ավելի արդյունավետ կլինի, եթե հղի չլինի»:

Դատավորը հակադարձեց` հարցին չեք պատասխանում. «Եթե ցուցում չկար, ինչու եք հարցրել կեսարյան հատման մասին»: Վկան կրկին ընդգծեց` եթե արյան զեղումը հաստատվեց, միայն այդ դեպքում պետք է ծննդալուծում արվեր, իսկ ամենաարագ տարբերակն էլ կեսարյան հատումն է:

«Բազմապրոֆիլային հիվանդանոցում արյան զեղում չի հայտնաբերվել: Դատաքննության ժամանակ կարծիք հնչեց, որ դուք հորինել եք, որ ազատվեք Մերի Մարգարյանից»,- ասաց Դավիթ Բալայանը:

Աշոտ Սիրունյանը դա երեւակայության ժանրից որակեց եւ պնդեց, որ նման բան չի կարող լինել, իրենց հիվանդանոցում ամեն ինչ ճիշտ են արել:

Նշենք, որ այսօր ցուցմունք են տալիս Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկները:

Նշենք, որ ծննդկանի եւ նորածին նստեր մահվան գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի, Մերի Մարգարյանի հղիությունը վարած Շուշանիկ Բախշյանը եւ հուլիսի 25-ի հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այժմ նշանակված է եւս մեկ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու արդյոք «Շենգավիթի» բուժաշխատողներից էլի կան այնպիսիք, որոնք մեղավորություն ունեն կատարվածի համար:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Ամենաշատ