Երեւանում տեղացել է այս տարվա առաջին ձյունը։ Առավոտից ձյուն էր տեղում մայրաքաղաքի բարձրադիր շրջաններում, ավելի ուշ տեղումներ սկսվեցին նաեւ կենտրոնում եւ հարավում (ֆոտոռեպորտաժ

Նորքի զանգվածում արդեն ձյան որոշակի շերտ է գոյացել։ Միաժամանակ, մարզերում արդեն մի քանի օր ձյան առատ տեղումներ են։

ԱՒՆ–ը վարորդներին մի քանի օր է, ինչ զգուշացնում է, որ հարկավոր է երթեւեկել ձմեռային անվադողերով։

Երեւանում այժմ +6 աստիճան է։