News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Էլեկտրականության սակագների նվազման շնորհիվ պետությունը 10 տոկոս է տնտեսել ոռոգման ջրի մասով: Այս մասին նշված է 2107 թվականի պետական բյուջեի նախագծում, որի քննարկումը նոյեմբերի 2-ին շարունակվել է խորհրդարանական հանձնաժողովներում:

Ըստ նախագծի՝ ջրաբաշխիչ եւ ոռոգման ընկերություններին աջակցելու համար նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 132 մլն դրամ (մոտ 2,4 մլն դոլար – խմբ.) կամ՝ 119,1 մլն-ով ավելի պակաս, քան 2016 թվականին: Կրճատումը պայմանավորված է հիմնականում էլեկտրականության սակագների նվազմամբ եւ ջրաբաշխիչ ընկերությունների ավտոպարկի կրճատմամբ: Այս ընկերությունները կշարունակեն աշխատել նվազագույն մարժայով, նշված է նախագծում:
Հիշեցնենք, որ 2016-ի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 1 կՎՏ/ժամի դիմաց 2,58 դրամով (գրեթե 5 տոկոսով – խմբ.) նվազել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ