News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրացական շուկան միշտ բաց է հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` նախարարը գոհունակություն է հայտնել հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակից եւ հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ:

«Հայաստանն ու Վրաստանը պատմական եւ աշխարհագրական առումով մշտապես սերտորեն կապված են եղել, գյուղատնտեսության ոլորտում ձեւավորվել է ամուր համագործակցություն, կազմակերպվել են գյուղատնտեսության նախարարների փոխայցեր: Սակայն երկու երկրների միջեւ գյուղատնտեսության ոլորտում առկա են լայն հնարավորություններ եւ դեռեւս չօգտագործված մեծ ներուժ, եւ հարկավոր է միջոցներ ձեռնարկել երկկողմ  համագործակցությունն ավելի ակտիվացնելու ուղղությամբ», - նշել է նախարարը:

Ընդգծելով, որ վրացական շուկան միշտ բաց է հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար` դեսպան Գիորգի Սագանելիձեն վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի հնարավորը այս ոլորտում երկկողմ հարաբերությունները խորացնելու, ինչպես նաեւ հայ-վրացական գործարար կապերն ընդլայնելու ու ամրապնդելու համար:

Հանդիպման ընթացքում դեսպանը Իգնատի Առաքելյանին հրավիրել է այցելել Վրաստան` տեղում հարեւան երկրի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակին ծանոթանալու նպատակով: Ի պատասխան ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին իր վրաց գործընկերոջը փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ