News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, եկեղեցուն կից գործող «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարան, շեյխ Զայեդ Մեծ մզկիթ եւ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն:

Աբու Դաբիում հայկական եկեղեցու կառուցման համար 2006թ. հողատարածք է նվիրաբերել Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը: Նորակառույց եկեղեցին օծվել է 2014թ. դեկտեմբերի 12-ին, նույն օրը հիմնադրվել է նաեւ Աբու Դաբիի Ազգային առաջնորդարանը: 2016թ. մայիսից եկեղեցուն կից գործում է «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարանը, որտեղ այժմ ուսանում է 36 աշակերտ: Եկեղեցու բակում տեղադրված է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքար: Նախագահ Սերժ Սարգսյանը Սրբոց Նահատակաց եկեղեցի այցի ժամանակ ծաղիկներ է դրել խաչքարին եւ հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Եկեղեցում տեղի ունեցած գոհաբանական աղոթքից հետո Հանրապետության Նախագահը ելույթ է ունեցել, որում անդրադարձել է եկեղեցու նշանակությանը մեր ժողովրդի ինքնության պահպանման ու հարատեւության գործում: Նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների իշխող ընտանիքին՝ ի դեմս Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանիի, ով հնարավոր դարձրեց հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու շինարարությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Արաբական աշխարհի սրտում կանգնեցված այս եկեղեցին, միջկրոնական հանդուրժողականության եւ փոխադարձ հարգանքի ու համակրանքի խոսուն վկան է, որ բարեբեր հող է ստեղծում նաեւ տարբեր կրոնների ներկայացուցիչների խաղաղ համակեցության համար: Ազգային առաջնորդարանում Հանրապետության Նախագահը կարճատեւ հանդիպում է ունեցել համայնքային եւ եկեղեցական գործիչների հետ:

ԱՄԷ հիմնադիր Նախագահ շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելության ժամանակ ՀՀ Նախագահը մզկիթում գտնվող դամբարանում հարգանքի տուրք է մատուցել շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի հիշատակին եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում, որից հետո տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն:

«Անգնահատելի է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր Նախագահ շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի դերն այս հիասքանչ երկրի կայացման ու բարգավաճման գործում:

Նրա կառավարման օրոք հիմք դրվեց հայ-էմիրաթական միջպետական բարձր մակարդակի համագործակցությանը, որի համար հայտնում եմ հայ ժողովրդի եւ անձամբ իմ երախտագիտությունը»,-գրել է Նախագահ Սարգսյանը:

ԱՄԷ պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին Հանրապետության Նախագահն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
Ամենաշատ