News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ծրագրավորումով զբաղվել, խորհուրդ կտամ JavaScript խորությամբ ուսումնասիրել: Այս լեզվով կարելի զբաղվել թե backend-ով եւ թե  frontend-ով, այն կօգնի ձեզ բարձր աշխատավարձով աշխատանք  ունենալ եւ պահանջված մասնագետ լինել ցանկացած պրոֆիլ ունեցող կազմակերպությունում, ասում է Iterate hackerspace-ի հիմնադիր Էդգար Հարությունյանը:

Էդգարի հետ ծանոթությունս սկսվեց մի քանի ամիս  առաջ, երբ Facebook-ում ծրագրավորողների Armenian Developers Meetup խմբում հայտնվեց նրա առաջին գրառումը: Նա նոր էր տեղափոխվել Հայաստան եւ առաջարկում էր մասնագիտական օգնություն բոլոր ցանկացողներին:

Աչքիս առաջ հիմնադրվեց iterate hackerspace-ը, որը հիմնադրումից 2 ամիս անց դարձավ Fintegration հաքաթոնի հաղթող «Տեխնոլոգիական առաջընթաց» անվանակարգում:

«Հաքաթոնին մասնակցելու գաղափարը ոտքի վրա առաջացավ, ուղղակի որոշեցինք եւ մասնակցեցինք: Իրականում ես շատ հպարտ եմ իմ թիմի կատարած աշխատանքով, հատկապես, եթե հաշվի առնենք, որ նրանցից շատերը 17-18 տարեկան ուսանողներ են, որոնք ծրագրավորման մեջ մի քանի ամսվա փորձ ունեն: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում կոռուպցիան ամենամեծ չարիքներից է, որոշեցինք մշակել լուծում, որի միջոցով բոլոր խոշոր ֆինանսական գործարքները բաց կլինեն՝ առցանց դրանց հետեւելու համար: Սա կօգնի, օրինակ, հասկանալ ինֆլյացիայի մակարդակը կամ այլ կարեւոր ինֆորմացիա ստանալ ռեալ ժամանակով՝ տվյալ պահին»:

«Hackerspace ստեղծելու գաղափարը տեղափոխվելուցս հետո առաջացավ: Ես կարոտում էի Սան Ֆրանցիսկոյի hackerspace-ը, որում սովորել էի աշխատել: Հայաստանում հրաշալի ծրագրավորողներ կան, բայց այստեղ չկա միմյանց հետ կիսվելու, իրար օգնելու կուլտուրան: Սան Ֆրանցիսկոյում օրական մոտ 50 մասնագիտական meetup է կազմակերպվում, իսկ Երեւանում ամսական մեկ անգամ են մասնագետները հավաքվում՝ փորձի փոխանակման, միմյանց նոր բաներ սովորեցնելու համար: Այդպես էլ առաջացավ iterate hackerspace-ը: Ինչու՞  iterate, քանի որ այն թարգմանաբար նշանակում է «կրկնել», մեր դեպքում՝ կրկնել՝ ավելի լավ անելու նպատակով»:

Հայաստանի շարքային քաղաքացին Էդգարին դժվար հասկանա: Հարցիս, թե ինչը ստիպեց Facebook-ում աշխատելու հնարավորությունը մի կողմ դնել ու Հայաստան տեղափոխվել, նա առանց երկար մտածելու պատասխանում է. «Մի օր պետք է գայի: Ուղղակի վերջին իրադարձությունները Հայաստանում ինձ ստիպեցին արագացնել գործողություններս: Արյան կանչ էր, թե սառը հաշվարկ, չեմ կարող ասել, երեւի առաջինը: Ես շատ չեմ սիրում խոսել: Առհասարակ, սփյուռքում մարդիկ շատ են սիրում խոսել իրենց հայրենասիրության մասին ՝ շատ խոսքեր, քիչ գործ: Սիրում ենք սահմանափակվել այստեղ գումար ուղարկելով, սակայն իրական աշխատանքն այստեղ է, պետք է գալ եւ այստեղ կառուցել այն, ինչ հեռվից հնարավոր չէ անել»,- ասում է Էդգարը:

Նրա խոսքով ՏՏ ոլորտը ի վիճակի է փոխել ամբողջ երկրի տնտեսությունը: ՏՏ-ն հրաշալի ուղղություն է, այն անհավանական զարգացում է ապրել վերջին մի քանի տարվա ընթացքում եւ լուրջ զարկ կարող է տալ բոլոր ոլորտների զարգացմանը: «Սա այն ոլորտն է, որի միջոցով կարող ենք միջին խավ ստեղծել, այն ինչ մեզ մոտ կարելի է ասել բացակայում է: Իմ եւ իմ նմանների նպատակն է այնպիսի տեխնոմիջավայր ստեղծել Հայաստանում, որը կստիպի այստեղից հեռացած մասնագետներին վերադառնալ: Ուզում եմ այստեղ էլ ունենանք Սիլիկոնյան հովտի կուլտուրան: Վերադարձող մասնագետներն իրենց հետ կբերեն իրենց գիտելիքները, կապերը եւ կուլտուրան, ինչը մեր երկրին օդի պես անհրաժեշտ է»,- կիսվում է Էդգար Հարությունյանը:

Էդգարի կարծիքով արտագաղթը սարսափելի խնդիր է մեզ համար: Նրա խոսքով ամեն ինչի հիմքում փողն է ընկած: «Իմ այստեղ անվճար դասեր տալը եւ փորձով կիսվելը մեկ նպատակ ունի՝ սովորեցնել երիտասարդներին մտավոր աշխատանքով գումար, շատ գումար աշխատել: Ինչքան էլ պարզունակ հնչի, բայց մարդիկ սարսափելի բաներ են անում հանուն փողի: Ուզում եմ, որ երիտասարդները ֆինանսական անկախություն ունենան: Ապրեն եւ արժանապատիվ կյանք ունենան իրենց երկրում: Երբ մարդը հանապազօրյա հացի մասին մտածելու կարիք չի ունենում, նա արդեն ի վիճակի է լինում հոգեւոր արժեքներ ստեղծել»:

Խոսելով անվտանգության եւ ռազմական առավելությունների մասին՝ Էդգար Հարությունյանը կարեւորել է կրկին ՏՏ ոլորտը: Նրա խոսքով՝ չունենալով հսկայական ֆինասական միջոցներ եւ մարդկային ռեսուրսներ՝ մեզ համար կենսական նշանակություն ունի մեր ինտելեկտը: «Գիտեք, ծրագրավորողը շատ վտանգավոր մարդ է,- կատակում է նա,- մեկ լավ ծրագրավորողը կարող է բանակ տապալել: 21-րդ դարն ինֆորմացիոն պատերազմների դար է, եւ ես համոզված եմ, որ ՏՏ ոլորտի զարգացումը կբերի անվտանգության երաշխիքների մեծացման»:

Փեփրոնե Բադալյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ