News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ սկսվել է Ախուրյանի շաքարի գործարան այցելությամբ:

Գործարանում մշակվում է ոչ միայն Հարավային Աֆրիկայից բերված հումքը, այլեւ Հայաստանում աճեցված շաքարի ճակնդեղը, որի մշակումից հետո արտադրվում է եվրոպական բոլոր չափորոշիչներին համապատասխան սպիտակ շաքարը: Առայժմ մշակվում է միայն ներկրված հումքը, իսկ հայրենական հումքը գործարան է հասնելու 15 օրից:

Մինչ օրս գործարանում 102 մլն դոլար է ներդրվել, տեխնիկայի մեծ մասը ներկրվել է Եվրոպայից:

Վրաստան է առաքվել 1,5 հազար տոննա շաքար, բանակցություններ են վարվում Իրանի հետ: Աշխատելով ողջ թափով՝ գործարանը կարող է արտադրել տարեկան 220 հազար տոննա, իսկ օրեկան հզորությունը ակզմում է 800 տոննա: Հայաստանի շաքարի ներքին պահանջարկը կազմում է 90 հազար տոննա:

Ներկայումս գործարանում 70 աշխատատեղ կա՝ միջինը 150 հազար դրամ աշխատավարձով: Եթե մշակումը հասնի 300 հազար տոննայի, աշխատատեղերը կավելանան մինչեւ 3000-ի: Այդ նպատակին գործարանի ղեկավարությունը մտադիր է հասնել 4-5 տարում: Ի դեպ, գործարանի սեփականատերը գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, ով, ի դեպ, շաքարի հիմնական ներկրողն է:

Հայաստանի նախագահը նշել է, թե տպավորված է գործարանից, որը կարեւոր նշանակություն ունի, քանի աշխատանքով է ապահովում մարդկանց: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ