News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանը համարվում է ազատ համացանցով երկիր։ Այս մասին ասվում է Freedom House միջազգային կազմակերպության հաշվետվության մեջ։ Հայաստանը համացանցի ազատության վարկանիշում զբաղեցնում է 16-րդ տեղը՝ 30 միավորով։

Freedom House-ը համացանցում ազատության մակարդակը որոշում է 0-ից 100 միավորով։ 65 երկրների գնահատել են երեք չափանիշերով՝ համացանցի հասանելիություն, բովանդակության սահմանափակում ու օգտատերերի իրավունքների խախտումներ։

Ըստ զեկույցի՝ անցած տարի Հայաստանում համացանցի ազատությունը չի սահմանափակվել, չնայած ընդհանուր գնահատականի վրա անդրադարձել է լրագրողների նկատմամբ ոստիկանների բռնությունները։ Մասնավորապես նշվում է, որ անցած տարին Հայաստանի համար նշանավորվել է քաաղքացիական անհնազանդության ու ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի ժամանակաշրջաններով։ Ի թիվս ամենայնի՝ Freedom House-ը հիշատակում է սահմանադրական բարեփոխումը, որը «ըստ իշխանությունների քննդատների՝ նախագահ Սերժ Սարգսյանին թույլ կտա իշխանության ղեկին մնալ», նաեւ Ղարաբաղում ապրիլյան պատերազմը ու Երեւանում ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը «Սասա ծռեր» խմբի անդամների կողմից։

Ընդ որում նշում են, որ հայերը ազատ գործածում են համացանցը, չզգալով սահմանափակում կամ պատժված լինելու վախ, այդուհանդերձ տարվա ընթացքում սոցցանցերում եղել են գրաքննության դեպքեր, որոնք համընկել են բողոքի ու բռնությունների ժամանակաշրջանների հետ։ Հայտնում են, որ Facebook սոցցանցի հասանելիությունը կարճատեւ սահմանափակվել էր ՊՊԾ գնդի գրավման օրերին,նաեւ օգտատերերը «ստիպված են եղել ինքնագրաքննություն գործածել Լեռնային Ղարաբաղում ապրիլյան էսկալացիայի ժամանակ»։

Այդուհանդերձ, Հայաստանում համացանցը մնում է համեմատաբար ազատ, ենթակառուցվածքի աստիճանական բարելավումով ու մեծ քանակության բնակչության համար միացման հասանելիությամբ։ «Ակտիվիստները կանոնավոր գործածում են սոցմեդիան որպես իրենց նպատակները առաջ մղելու միջոց, իսկ ընդդիմադիր ու անկախ լրատվամիջոցները համացանցում բարգավաճում են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ