News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Բասմանի դատարանը մինչեւ 2017-ի հունվարի 15-ը տնային կալանք է սահմանել ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի նկատմամբ, որին մեղադրում են 2 մլն դոլարի չափով կաշառք շորթելու մեջ՝ «Բաշնեվթի» սեփականաշնորհման գործարքին դրական գնահատական տալու համար։ Այս մասին հայտնել է Life –ը։

Այսպիսով, դատարանը բավարարել է քննության միջնորդությունը, որը պաշտպանել են թե պաշտպանության, թե մեղադրող կողմերը։ Մասնավորապես պաշտպանությունը խնդրել էր դատարանի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախարարի խնամակալության տակ են գտնվում երկու տարեց ծնողներ։ Եվ հետո, հենց ինքը ՝ 60-ամյա Ուլյուկաեւը, պարզվել է, վատառողջ է։

Նշենք, որ Ուլյուկաեւն ինքը չի ընդունում իր մեղավորությունը ու տեղի ունեցածը համարում է սադրանք, չնայած համաձայնել է համագործակցել քննության հետ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ի լույս գիշերը Ալեքսեյ Ուլյուկաեւին ձերբակալել էին խոշոր չափերի՝ 2 մլն դոլարի չափով կաշատք ստանալու կասկածանքով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ