News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ես հանդես եմ գալիս Երեւանի եւ Բաքվի միջեւ «թեժ գիծ» ստեղծելու օգտին՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծում իրադարձություններին օպերատիվ արձագանքելու համար: Այս մասին «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Կարելի է, եթե դա օգուտ բերի, եթե օպերատիվ արձագանքենք իրադարձություններին: Ենթադրենք՝ շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, եւ մեր տեղեկություններով՝ ադրբեջանցիներն են կրակում, ես լսափողը վերցնում, զանգահարում եմ Ադրբեջանի նախագահին եւ ասում եմ՝ «կրակում են»: Եվ նա իսկապես ստուգում է»,- ասել է Սարգսյանը:
Նախագահի խոսքով՝ ինքը «դեմ չէր լինի» Երեւանի եւ Բաքվի միջեւ այդպիսի թեժ գծի ստեղծմանը:
«Ես պատրաստ կլինեի հսկողություն սահմանել եւ ճշգրիտ ասել՝ մերոնք կրակում են կամ չեն կրակում, իհարկե՝ նույնպիսի վերաբերմունք սպասելով ադրբեջանական ղեկավարության կողմից»,- նշել է Հայաստանի նախագահը՝ հավելելով, որ 1990-ական թվականներին եղել է «թեժ գիծ» ստեղծելու փորձ:
«Նման փորձ մենք ունեցել ենք դեռեւս 1990-ական թվականների սկզբին, այդ ժամանակ ես Հայաստանի պաշտպանության նախարարն էի, եւ մենք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ ուղիղ կապ ունեինք: Մենք կարողանում էինք այդպիսի արտակարգ դեպքերում, երբ արտակարգ կապ էր անհրաժեշտ, միմյանց հետ կապվել: Բայց հիմա դա գոյություն չունի»,- պարզաբանել է նա:
Ապրիլի 2-ից մինչեւ 5-ն ընկած ժամանակահատվածում զինադադարի կնքումից ի վեր տեղի է ունեցել ղարաբաղյան հակամարտության ամենախոշոր թեժացումը: Երեւանը տեղեկացրել է ադրբեջանական կողմի հարձակողական գործողությունների մասին, ըստ որում՝ Բաքվում հայտարարել են Հայաստանի ԶՈւ-ի կողմից գնդակոծության մասին: Պաշտոնական տվյալների համաձայն՝ հակամարտության երկու կողմերն էլ կորուստներ են ունեցել, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ