News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Վերջին 10-12 տարում 6 կառավարություն է փոխվել, բայց տնտեսական մոդելը չի փոխվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում 2017թ բյուջեի նախագծի քննարկմանն ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ Հայաստանի այժմյան տնտեսական մոդելը կառուցված է հետեւյալ քայլերի վրա՝ ընդերք արտահանել, տղամարդկանց «խոպան» ուղարկել եւ այս գործառույթներից առաջացած գումարները դնել շրջանառության մեջ: Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստանում չկա արդյունաբերություն, տնտեսական զարգացում չի լինի:

Նա նշեց, որ տնտեսական զարգացման կարեւոր ուղիներից մեկը ռազմարդյունաբերության զարգացումն է, որի մասին սակայն, կառավարության նոր ծրագրում միայն մի տեղում է նշված:  Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը գնումների ծավալը պետք է ավելացնի ռազմական բյուջեի 1, 2, 3%-ի չափով: «Այսինքն՝ պաշտպանության նախարարությունը պետք է Կառավարությանը պարտադրի, որ համալիրը տեղում արտադրի, պլյուս, պետք է տեխնոլոգիաների մշակմանը ֆինանսներ հատկացվի: Այսօր Հայաստանում կա 1297 հետախուզվող, որից 1752-ը բանակից խուսափելու ահմար է հետախուզվում »,-ասաց նա. «Նրանց պետք է գտնեն եւ ներգրավեն կամավոր ծառայության մեկ տարի ժամկետով ռազմարդյունաբերության համալիրի համար եւ հաշիվները պետության հետ փակված համարել: Այս մասրդիկ պետք է մտածեն, թե իրենց երկրն ինչի կարիք ունի, ինչ ռազմարդյունաբերության կարիք ունի»:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Պատգամավորի խոսքով՝ խոսվում է սպառման անկման մասին՝ 2015-ին  6% անկում է եղել. «Ոչ մեկ չի խոսում, որ 2012-ից հետո 31 մլրդ դրամ պետությունը հանել է բյուջեից ու տվել ոստիկանության արտաբյուջե եւ մասնավոր ինչ-որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը: Արագաչափերը ոչ տուժածների թվի, ոչ էլ կանոնների վրա ոչ մի պոզիտիվ ազդեցություն չեն ունեցել: Էդ մարդը, որ պետք է գնար առեւտուր աներ, ռեստորան գնար, իր կարիքներին ծախսեր, մենք չենք թողել իրա երեխուն կոշիկ առնի, ասել ենք չէ, պետք է Ոստիկանության արտաբյուջե տանք ու կեսն էլ գնա «Սեքյուրիթի դրիմին»»,– ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ծառայողական ավտոմեքենաների վրա պետությունն ավելի շատ փող է ծախսում, քան սահմանապահ գյուղերին տալիս՝ մոտ 200 մլն դրամ:

«Զարմանալի պետություն ենք, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք գնա գործի արի տուն, մինչդեռ իր գործը երթուղայինի մեջ է, բոլորին տրանսպորտով ապահովելն է: Տրանսպորտի նախարարության պաշտոնյաներին, որոնց խնդիրը միջմարզային տրանսպորտային խնդրի կարգավորելն ա՝  «Տոյոտա քեմրի» ենք տալիս, ասում՝ գնա մարզ, բայց իրա գործն էդ ավտոբուսների մեջ նստելն է, որ գնա տեսնի, ոնց են էդ մարդիկ գնում»,-նշեց  նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ