News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բաքվի ղեկավարությունը ցուցադրել է ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքների ու փախստականների խնդրի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների իրական վերաբերմունքի հերթական ապացույցը։ 

Minval.az –ի փոխանցմամբ խոսքն  այն հանրակացարանի մասին է, որն առաջ պատկանում էր «Ազնեֆտ» պետընկերությանը, իսկ այսօր անորոշ կարգավիճակում է։ 2007-ին «Ազնեֆտ» ընկերությունը շենքը հանել է իր բալանսից քանի որ տարածքը գնել էր Yusifoğlu Şirkəti» ԲԲԸ-ն, որը պարտավորվել էր հանրակացարանի բնակիչներին ապահովել բնակարաններով, իսկ հին շենքի տեղում նորը կառուցել։ Բայց այդ ամենը այդպես էլ թղթի վրա է մնացել։

Իրականում կիսավեր շենքը այդպես էլ չի վերանորոգվել։ «Հավանաբար ամենասարսափելին 2015-ի մայիսի 19-ինի իմ տպավորությունն էր,  երբ ես հրդեհից հետո այնտեղ եկա նկարահանումներ անելու։ Հանրակացարանի բնակիչները նախազգուշացրեցին ինձ՝ զգույշ քայլեք, թե չէ կփլվի։ Առաստաղն էլ կարող է գլխներիդ ընկնել։ Դրա համար էլ ստիպված էի պատերի կողքով քայլել, բայց դա էլ հեշտ չէր, պատերն էլ էին փլվում»,- նշում է հոդվածագիրը։

Պարզվում է, որ նոր սեփականատիրոջը տարածքն  պետք էր ընդամենը   ուրիշ շենք կառուցելու համար ու նա բնակիչներին բնակաաններով ապահովելու մտադրություն չի էլ ունեցել։

«Ոստիկանության հետ հույսեր չենք կարող կապել։ Մեզ չեն ուզում ընդունել, չեն ուզում լսել։ Մեր բողոքները անհիմն են համարում։ Դուք ինքներդ եք տեսնում թե ինչ սարսափելի պայմաններում ենք մենք ապրում։ Մենք բազմաթիվ նամակներ ենք գրել, հանրակացարանում ապրող 151 ընտանիքների անունից, ուղարկել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային, դիմել ենք շատ այլ կառույցների, լրատվամիջոցների, մեզ հասկացրել են, որ այդ թեման փակ է։ Մենք չգիտենք, թե իրականում ով է այդ Yusifoğlu Şirkəti–ի սեփականատերը, բայց ըստ երեւույթին նա լավ կապեր ունի, եթե ի վիճակի է բոլոր չինովնիկների բերանը փակել փողով։

Մեր երկրում արդարություն պահանջելը նույնն է, ինչ գլխով սառույցին հարվածելը։ Միայն մի բան է անհասկանալի՝ ինչի՞ համար են զոհվել մեր տղամարդիկ։ Նրա համա՞ր, որ հիմա մեր պետությունում  մեզ՝ Ադրբեջանի քաղաքացիներիս, վերաբերվեն ինչպես աղբի հե՞տ»,- վրդովվում են բնակիչները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ