News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումն դրական երեւույթ է  Հարավային Կովկասի համար ընդհանրապես ու ղարաբաղյան հակամարտության համար մասնավորապես ։Այս մասին NEWS.am –ին տված հարցազրույցում ասել է Caucasus Survey–ի խմբագիր, Chatham House -ի վերլուծաբան Լոուրենս Բրոերսը։

Նրա խոսքով, իրադարձությունների նման զարգացումը կանգնեցնում է հակամարտության խաբուսիկ վերափոխումը միջնորդավորված պատերազմի, թուլացնում է Ադրբեջանի վրա ճնշումը, որպես մի երկրի, որը լուրջ հարաբերություններ ունի թե Ռուսաստանի, թե Թուրքիայի հետ, նաեւ Հայաստանին ազատում հիմնական գործընկերոջ ու մեծությամբ երկրորդ հարեւանի միջեւ առճակատման սպառնալիքից։

Նա ենթադրում է, որ ռուս- թուրքական նոր հարաբերությունները ճանապարհ են բացում ենթակառուցվածքի զարգացման համար։ Այդ հնարավորությունների մեծ մասն իհարկե շրջանցում են Հայաստանը, սակայն, վերլուծաբանի խոսքով, դրա արդյունքում տարածաշրջանային խաղացողները ավելի շահագռգռված են դառնում կայունության հարցում։ «Իրականում, որքան շատ է  զարգանում ռուս- թուրքական- ադրբեջանական առանցքը  (նաեւ թուրք-ադրբեջանական- վրացականը) այդքան շատ է Հայաստանը կախում ձեռք բերում Ռուսաստանից, ինչը վերջինի համար շահեկան իրավիճակ է»,- հայտնել է Բրոերսը, պատասխանելով այն հարցին, արդյոք Ռուսաստանը կարող է երբեւէ զոհաբերել Հայաստանը հանուն նրա հարեւանների հետ մտերմության։

Բացի դրանից, նրա կարծիքով, զորքերի միավորված խմբավորումների ստեղծման միջոցով ռուս- հայկական ռազմական կապերի ամրապնդումն ազդանշան է, որ Ռուսաստանը «մտադիր չէ լքել Հայաստանը»։ Սակայն հարց է՝ կկարողանա արդյո՞ք Ռուսաստանն այսուհետ էլ պարտադրել հրադադար, իսկ այն փաստը, որ այդ հարցն առանցքային է, ցույց է տալիս, թե որքանով հեռու ենք մենք բանակցությունների ճանապարհով կարգավորումից»,- հայտնել է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ