News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն չպետք է դադարեցնի Թուրքիայի հետ բանակցությունները ԵՄ-ին անդամակցության մասին։ Նման տեսակետ է հայտնել գերմանական Tagesspiegel թերթի տեսաբան Գերդ Ապենցելերը։

«Երբ նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանն իր նիստի ժամանակ սկսի քննարկել իրավիճակը Թուրքիայում, մեծ մասը, ամենայն հավանականությամբ, կողմ կարտահայտվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները դադարեցնելուն»,- գրել էր լրագրողը։ ԵՄ-ի մասին Պայմանագրի երկրորդ հոդվածի համաձայն՝ միությունը «հիմնված է մարդկային արժանապատվության, ազատության, ժողովրդավարության, հավասարության, իրավական պետության արժեքները հարգելու ու մարդու՝ այդ թվում փոքրամասնությունների իրավունքները պահպանելու վրա։ Այս արժեքները ընդհանուր են անդամ պետությունների համար այն միության շրջանակում, որին բնորոշ է բազմակարծությունը, խտրականության բացակայությունը, հանդուրժողականությունը, արդարությունն ու կանանց ու տղամարդկանց հավասարությունը»։

«Թվարկվածներից որեւէ մեկը դժվար թե վերաբերի այսօրվա Թուրքիային, առավել եւս որ հենց օրերս աշխատանքից հեռացվել է ևս 15 հազար պետծառայող», նշում է պարբերականը։ Հուլիսյան ապստամբության ճնշումից հետո նախագահ Էրդողանը իշխանությունների բոլոր ոլորտներից, համալսարաններից ու բանակից կրճատել է ավելի քան 100 հազար մարդու, որոնք կառավարության հակառակորդներն են, կամ թվում են այդպիսին։ Փակվել են տասնյակ թերթեր ու ռադիոկայաններ, ձերբակալվել բազմաթիվ լրագրողներ։ Միաժամանակ,  նրանց ովքեր չեն թաքցնում իրենց քրդամետ հայացքները, առանց դատավարության կասկածում են ահաբեկչության մեջ։ Բացի դրանից Էրդողանն  ուզում է երկրում վերականգնել մահապատիժը։  Նման ռեժիմի հետ, ըստ հոդվածագրի, «բանակցել չի կարելի»։

«Բայց եթե Թուրքիան վերջնականապես անհետանա Եվրոպայից, դրանից կտուժեն Թուրքիայի միլիոնավոր եվրոպամետ քաղաքացիները, ու կխորտակվեն լուսավորյալ ու մարդասիրական աժեքներով տարածաշրջանի միանալու նրանց հույսերը։ Բացի դրանից վերջին  հաշվով դա Էրդողանին հնարավորություն կտա Թուրքիայի տնտեսական խնդիրների համար ամբողջ մեղավորությունը ԵՄ-ի վրա բարդել, այլ ոչ թե իր սեփական արտաքին ու ռազմական քաղաքականության, որում նա հաճախ է առաջնորդվում վրեժխնդրության զգացումով», ամփոփում է Ապենցելերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ