Առնվազն 5 մարդ է զոհվել, 14 մարդ վիրավորվել Իրանի Սեմնան նահանգի Հաֆթհան կայարանում երկու գնացքների բախման հետեւանքով:
«ԻՐՆԱ»-ն հայտնում է, որ եղանակային պայմանների պատճառով փրկարարները չեն կարողանում պատահարի վայր հասնել: Իրանի իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ վթարի վայր են ուղարկվել փրկարարական 14 ջոկատներ: Զոհերի եւ տուժածների ճշգրիտ թիվը կհրապարակվի առաջիկայում: Բախման վայրում հրդեհ է բռնկվել: Նախնական տեղեկություններով՝ զոհերի թիվը կարող է 60 մարդուց գերազանցել: Վթարի պատճառն առայժմ հայտնի չէ: