News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը սպառնացել է Թուրքիայի սահմանները բացել ապօրինի միգրանտների համար: BBC-ի փոխանցմամբ՝ սպառնալիքը նա հնչեցրել է ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության բանակցությունները կասեցնելու օգտին Եվրախորհրդարանի քվեարկությունից հետո: 

«Եթե դուք հեռու գնաք, ապա նկատի ունեցեք, որ սահմանները կբացվեն»,- նախազգուշացրել է Էրդողանը՝ դիմելով Եվրամիության ղեկավարությանը: Նրա խոսքով՝ Եվրամիությունը չի կատարել Եվրոպա փախստականների հոսքի խնդրի լուծման շրջանակներում Թուրքիային տված խոստումները: Էրդողանը հիշեցրել է, որ Եվրամիության հետ համաձայնությունների շրջանակներում Թուրքիան 3 մլն-ից ավելի ապօրինի միգրանտ է պահում:
Եվրախորհրդարանում հինգշաբթի անցկացված քվեարկության ընթացքում Թուրքիայի հետ բանակցությունների ժամանակավոր սառեցման օգտին է քվեարկել 479 պատգամավոր, դեմ՝ 37, 107 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ