News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին քարտուղար Հիլարի Քլինթոնը անսովոր նվեր է ստացել Երախտագիտության օրը , գրում է Politico–ն։

Երախտագիտության օրվա նախօրեին Քլինթոնի տան առաջ հայտնվել է բազմագույն պաստառների հավաքածու, անակնկալը պատրաստել էր Լիամ անունով 6 տարեկան մի տղա։ Նա ամբողջ ընտրապայքարի ժամանակ Քլինթոնին էր աջակցում, ու երբ հայտնի են դարձել արդյունքները, շատ վշտացել է, նշում է պարբերականը։ Նրա մայրը պատմել է, որ Լիամը ուզում էր շնորհակալություն հայտնել Քլինթոնին ու նրան շատ պաստառներ նվիրել ,դրա համար էլ նվերի պատրաստմանը ներգրավել է նաեւ իր ընկերներին։

«Շնորհակալություն Հիլարի», Մենք շնորհակալ ենք Հիլարիին, Ամերիկայի հերոսուհուն», «Ես նրա հետ եմ» գրություններով բազմագույն պաստառները գրավել են նախկին թեկնածուի ուշադրությունը։ Իր «Թվիթերում» Քլինթոնը գրել էր, որ մինչեւ հոգու խորքը հուզված է իր այդ նվերից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ