News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մենք Բաքուն գրավելու եւ կապիտուլացիա պարտադրելու ռազմաքաղաքական խնդիր չենք հետապնդում, բայց նաեւ լավ գնահատում ենք, թե ինչ անդառնալի կորուստ կարող ենք հասցնել հակառակորդին: Կարծում եմ, ավելի մանրասնելու կարիքը չկա: Այս մասին ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է այսօր՝ նոյեմբերի 26–ին, Երեւանում մեկնարկած ՀՀԿ 16–րդ համագումարում։

«Ադրբեջանը շարունակում է հոխորտալ, թե փորձելու է ուժի եւ բռնության կիրառմամբ իր կամքը պարտադրել մեզ: Ապրիլին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սանձազերծեց Արցախի դեմ՝ պատերազմի հանցագործություններ կատարելով խաղաղ բնակչության եւ ռազմագերիների հանդեպ: Այդ ագրեսիան լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին: Այժմ հիմնախնդրի կարգավորման ջանքերը բաժանվել են ապրիլից առաջ եւ ապրիլից հետո փուլերի: Թե առաջ, թե հետո մեր դիրքորոշումը նույնն է. Հայաստանը եւ Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն: Սա է մեր եւ Ադրբեջանի մոտեցումների ամենաէական տարբերությունը: Խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով, իսկ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որ կողմերը բանակցեն բարեխղճորեն: Ոչ պակաս կարեւոր է, որ կողմերը իրատեսորեն գնահատեն ուժերի առկա հավասարակշռությունը: Ապրիլի դեպքերն ապացուցեցին, որ Բաքվում իրատեսության հետ կապված խնդիրներ կան: Փաստն այն է, որ մեր բանակը լուծեց իր առջեւ դրված խնդիրը՝ լինելով պաշտպանվող կողմ: Ադրբեջանը հանկարծակի նախահարձակ լինելով՝ իր ռազմաքաղաքական խնդիրները լուծել չկարողացավ:

ԼՂ խնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ, մնացած բոլոր հարցերն ածանցյալ են եւ իրենց տրամաբանական լուծումը կգտնեն խնդրի լուծմանը զուգահեռ: Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որեւէ այլ հարց լուծում չի կարող գտնել: Ադրբեջանի ղեկավարությունը շատ է սիրում բառային աճպարարություն անել. մեկ խոսում է, որ համանախագահող երկրներն իրեն ստիպում են ճանաչել ԼՂՀ անկախությունը, մեկ էլ նույնպիսի առոգանությամբ պնդում է, որ միջազգային հանրությունը լիովին կիսում է իրենց դիրքորոշումը: Համաձայնեք, սա շատ տարօրինակ հետեւողականություն է:

Մենք հստակ գնահատում ենք առկա ուժերի հավասարակշռությունը: Մենք Բաքուն գրավելու եւ կապիտուլացիա պարտադրելու ռազմաքաղաքական խնդիր չենք հետապնդում, բայց նաեւ լավ գնահատում ենք, թե ինչ անդառնալի կորուստ կարող ենք հասցնել հակառակորդին: Կարծում եմ, ավելի մանրասնելու կարիքը չկա: Մենք սպառազինությունների մրցավազքի մեջ չենք մտնելու, դրա մեջ իմաստ չենք տեսնում: Փոխարենը լավ պատկերացնում ենք մեր ԶՈՒ առջեւ դրված ռազմաքաղաքական խնդիրները, մեր ռեսուրսները լիովին բավարարում են այդ խնդիրները լուծելու համար: Որեւէ զենք ինքնին չի կարող լուծել մարտական գործողության ելքը: Մարդը, զինվորը, տակավին մնում է ԶՈՒ առանցքային միավորը: Հայկական բանակի դեմքը հայ զինվորն է, որը բազմիցս ապացուցել է, որ մարտի դաշտում որոշիչը խիզախ զենքը գործածելու կարողությունն ու մղումն է, կամքն ու խիզախությունը:

ՀՀ ԶՈՒ-ն պետք է լինի լավագույններից մեկը»,– ասել է Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ