News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Անտրամաբանական կլիներ, եթե ես, լինելով Հայաստանի կարեւորագույն նախարարություններից մեկի ղեկավարը, չֆիքսեի ու չճշգրտեի իմ հարաբերությունները ՀՀԿ-ի հետ։ Այս մասին նոյեմբերի 26-ին ՀՀԿ 16-րդ համագումարից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Այն հարցին, թե ինչու է հատկապես հիմա որոշել անդամակցել ՀՀԿ-ին, նա պատասխանել է։ «Ես զբաղեցնում էի հանրապետության բարձրագույն դիսկրեցիոն պաշտոնը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Եւ միշտ սերտ համագործակցել եմ իշխող կուսակցության հետ, որի ղեկավարը նախագահն է։ Միաժամանակ սկզբունքային ու մեծ տարբերություն կա բարձրագույն դիսկրեցիոն պաշտոնի ու քաղաքական պաշտոնի միջեւ»։ Նախարարի պաշտոնը, շարունակեց Վիգեն Սարգսյանը, քաղաքական պաշտոն է։ «Եվ դու նախարարությունը ղեկավարում ես ոչ թե որպես անձ, այլ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Այս տեսակետից ես մտածեցի, որ անտրամաբանական կլիներ, եթե ես՝ լինելով հանրապետության կարեւորագույն նախարարություններից մեկի ղեկավարը, չֆիքսեմ ու չճշգրտեմ իմ հարաբերությունները ՀՀԿ-ի հետ։ Եթե դու նախարար ես դառնում, որին աջակցում է որեւէ մեծամասնություն, դու պետք է ազնիվ լինես, որպեսզի հասկանաս, որ դու իրականացնում ես քեզ առաջարկված քաղաքականությունը, հիմնվելով այդ քաղաքական ուժի վրա։ Հետեւաբար եթե ես ընդունում եմ որեւէ մեծամասնության առաջարկը ՝ նախարար դառնալու մասին, ապա իհարկե հաշվի եմ առնում նաեւ այդ կուսակցությանն անդամակցելու հնարավորությունը»,- ամփոփել է Վիգեն Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ