News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Անհայտ անձինք նյութական վնաս են հասցրել Ստոկհոլմի մզկիթներից մեկին: Այս մասին ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Aftonbladet-ը:
«Ոստիկանությունն ահազանգ էր ստացել եւ ժամանել դեպքի վայր: Շենքի վրա ճայթուկներ էին նետել, իսկ ճակատամասին կեռախաչ եւ ռասիստական գրություններ էին հայտնվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ճայթուկը նետել էին տեղական ժամանակով առավոտյան  ժամը 8-ին: Մզկիթում միայն մեկ այցելու էր եղել:

«Ճակատամասին կեռախաչ էին նկարել, իսկ պատերին մուսուլմաններին սպանելուի կոչեր էին թողել»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Սվեն Էրիկ Ուլսոնը:

Նրա խոսքով՝ դեռեւս ձերբակալվածներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ