News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի տնտեսությունը կարող է մի քանի տարում փլուզվել, եթե քաղաքական գործիչներն Արեւմուտքին ցույց չտան, որ տնտեսությունը վստահության արժանի է։ Այս մասին Hurriyet–ի հետ զրույցում ասել է հայտնի հայ տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն։

Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ հաջորդ 2 տարվա ընթացքում, քանի որ Թուրքիան կարող է խնդիրների բախվել վարկեր ստանալիս։

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը կարող է Թուրքիայից օտարերկրյա կապիտալի արտահոսքի պատճառ դառնալ, քանի որ դա կհանգեցնի տոկոսադրույքների աճին։ Այս մասին է վկայում նաեւ թուրքական լիրայի նկատմամբ դոլարի դիրքերի կայունացումը։

Տնտեսագետը նշել է, որ տնտեսական զարգացման համար հատկապես կարեւոր է մամուլի ազատությունը։ «Երկարաժամկետ զարգացման համար պետք է թափանցիկությունը, համապարփակությունը եւ մրցունակությունը։ Շատ դժվար է այդ երեւույթները պատկերացնել առանց մամուլի ազատության»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ