News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 28-ի երեկոյան ներկա է գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ընդունելությանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, հեղինակավոր քաղաքական վերլուծաբաններ ու փորձագետներ, հայկական համայնքային կառույցների ղեկավարներ, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների խորացման եւ ամրապնդման գործում մեծ ներդրում ունեցող հասարակական-քաղաքական գործիչներ:

Հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերի մասին: Ծավալված քննարկման ընթացքում կարծիքներ են հնչել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ամրապնդման, երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների խորացման, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների միտումներին համարժեք գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Ամենաշատ