News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գաղափարներն այնպես պետք է շրջանառել, որպեսզի բիզնեսը հետաքրքրություն ցուցաբերի մշակույթի ոլորտում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, դիմելով ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, ասել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ներկայացնելով ոլորտում իրականացվող քայլերը եւ ծրագրերը, մասնավորապես, անդրադարձել է մշակութային օբյեկտների գործունեությանը, որոնք հաջորդ տարի հանրությանը ներկայանալու են առանձնակի տեսքով:

«Մեզ պետք է ոչ ստանդարտ եղանակով սայլը տեղից շարժել: Գաղափարներն այնպես պետք է շրջանառել, որպեսզի բիզնեսը հետաքրքրություն ցուցաբերի մշակույթի ոլորտում»,-ասել է վարչապետը՝ հորդորելով բիզնեսին ներգրավել մշակութային ծրագրերում:

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը զեկուցել է, որ հավաքագրվել են ներդրումային ծրագրեր եւ առաջիկայում կառավարություն կներկայացվի ներդրումային կոնկրետ ծրագրերի ցանկ՝ հստակ ժամանակացույցով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ