News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կենդանիների մորթից ստացված թարմ եւ սառեցված միս վաճառող տնտեսավարողներին հորդորում է խիստ ուշադրություն դարձնել շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության եւ հիգիենիկ պահանջներին:

«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է միսն ու ենթամթերքը ստանալ եւ դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում: Վաճառակետերը պետք է ապահովված լինեն բնական եւ արհեստական օդափոխանակությամբ, աշխատանքային պարագաների եւ սարքավորումների մաքրման ու ախտահանման անհրաժեշտ պայմաններով, համապատասխան չափիչ եւ ստուգիչ սարքերով, սառնարաններով: Կենդանական ծագման մթերքի, առավել եւս՝ մսի հետ շփվող յուրաքանչյուր անձ պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները եւ կրել համապատասխան մաքուր հագուստ: Վաճառքի կետերում յուրաքանչյուր աշխատակցի սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Խիստ կարեւոր է հետեւել ինչպես մսի եւ մսամթերքի պահմանն ու իրացմանը, այնպես էլ փոխադրմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներին, մասնավորապես՝ մսի տեղափոխումը կատարել սառեցնող կամ հավասարաջերմ թափքով, տեխնիկապես սարքին, մաքուր փոխադրամիջոցներով: Թարմ միսը պետք է տեղափոխել առանձին:

Ամեն օր, տեղափոխման ավարտից հետո, փոխադրամիջոցները պետք է ենթարկվեն սանիտարական մշակման: Միս տեղափոխող եւ դրա հետ շփվող անձինք նույնպես պարտավոր են ունենալ անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ, ապահովված լինել մաքուր հագուստով:

Իրացվող միսը ենթակա է անասնաբուժասանիտարական փորձաքննության, որի արդյունքներով մսեղիքը, կիսամսեղիքը եւ քառորդները դրոշմվում են անասնաբուժական հետեւյալ կնիքներով»,- այս մասին հայտնում են ՍԱՊԾ-ից՝ սպառողներին կոչ անելով գնել բացառապես անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված եւ սննդում օգտագործելու համար պիտանի ճանաչված միս՝ հավաստիանալով, որ առկա են մսեղիքի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, փորձաքննության եզրակացությունը, անասնաբուժական դրոշմակնիքները, ինչպես նաեւ գնումներ կատարել միայն սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովող վաճառակետերից եւ խուսափել անհայտ ծագման միս գնելուց:

Ծառայությունը կուժեղացնի վերահսկողությունը մսի շուկայում, իսկ խախտումների դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված միջոցները:

Տպել
Ամենաշատ