News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանում զենքի ազատ վաճառքը՝ անգամ հստակ վերահսկվող, նպատակահարմար չէ։ Այս մասին  նոյեմբերի 29-ին ԱԺ–ում ասել է խորհրդարանի  պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախաձեռնությանը։

Պատգամավորը նշել էր, որ զենքի վաճառքը կսթափեցնի հարուստ լկտիների գլուխները, որոնք կիմանան, որ զենք ունեն ոչ միայն իրենք։

Դրան ի պատասխան՝ Սահակյանն ասաց. «Դուք հավանաբար շատ եք ամերիկյան ֆիլմեր դիտել, որտեղ մարդիկ մտնում են խանութ եւ զենք գնում։ Մեզ մոտ նման բան չի կարող լինել։ Երեխաները հանգիստ կարող են դպրոց գնալ, ուսանողները՝ համալսարան, քաղաքացիներիը՝ հանրային վայրեր»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ