News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գուստավ Մալերի «Համբարձում» սիմֆոնիայի հեղինակային պարտիտուրան վաճառվել  է Sotheby's աճուրդային տանը երաժշտական ձեռագրերի համար ռեկորդային գնով՝ ավելի քան 5․6 մլն դոլարով, հայտնում է BBC–ն։

«Համբարձում» սիմֆոնիայի 232 էջանոց պարտիտուրան՝ հեղինակի կողմից արված   ուղղումներով ու նշումներով, վերջին 35 տարիներին աճուրդի դրված ամենաթանկարժեք երաժշտական ձեռագիրն է։

«Աշխատանքը պահպանել է այն տեսքով, որով այն թողել է Մալերը՝ արտացոլելով ու բացահայտելով կոմպոզիտորի աշխատանքային պրոցեսը», -ասվում է Sotheby's-ի հաղորդագրության մեջ։

Ձեռագիրը պատկանում էր գործարար Հիլբերտ Կապլանին, որը մահացել է այս տարվա հունվարին 74 տարեկանում։ Հիլբերտ Կապլանը 1960-ականների կեսերին  լրջորեն հրապուրված էր Գուստավ Մալերի ստեղծագործություններով։ Հատկապես նրան ոգեշնչում էր ավստրիացի կոմպոզիտորի «Համբարձում» սիմֆոնիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ