News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչությունը (BfV) իր շարքերում ենթադրյալ իսլամականի է հայտնաբերել: Մահմեդականություն ընդունած Գերմանիայի 51-ամյա քաղաքացին կեղծանուն օգտագործելով՝ համացանցում իսլամականներին առաջարկել է BfV-ի գաղտնի տեղեկություններ փոխանցել: Այս մասին հաղորդում է DW-ն:

Ըստ Die Welt-ի՝ նա առցանց ռեսուրսներում աջակցություն է հայտնել իսլամականությանը եւ նշել Քյոլնում BfV-ի գրասենյակում ահաբեկչություն իրականացնելու մասին: Ձերբակալությունից հետո նա հայտարարել է, որ նման հարձակում հանուն Ալլահի էր անելու:

BfV-ի ներկայացուցիչը հաստատել է ձերբակալության փաստը՝ նշելով, որ առայժմ ապացույցներ չկան գերատեսչության կամ նրա աշխատակիցների համար հստակ վտանգի մասին:

Կասկածյալն աշխատանքի է ընդունել վերջերս եւ պետք է հետեւեր Գերմանիայում իսլամականների միջավայրին: Նախնական հարցազրույցների եւ ուսման ընթացքում նա ոչնչով աչքի չի ընկել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ