News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Զարգացած արդյունաբերությամբ երկրներում սովորաբար գերազանցում է կենդանաբուծությունը, իսկ ահա զարգացող երկրներում՝ բուսաբուծությունը։ Հայաստանում, անցած տարվա տվյալներով, համախառն արդյունքի ծավալով բուսաբուծությունն ավելի քան մեկուկես անգամ գերազանցում էր անասնաբուծությունը։ Հասկանալի է, որ այդ ոլորտը  ավելի մեծ կախում ունի բնակլիմայական պայմաններից քան անասնաբուծությունը;՛ Հայաստանում այս թեզիսը հատուկ ապացույցներ չի պահանջում՝ կրկնվող «անբերքատու» տարիների պատճառով։

Ներկա սեզոնը նույնպես «անբերքատուների» շարքում է, եթե համեմատենք այն անցած տարվա ցուցանիշների հետ։ Հունվար-հոկտեմբեր ամիսներին գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքի ֆիզիկական ծավալը կրճատվել է տարեկան կտրվածքով 7․3 տոկոսով։ Պատճառը բուսաբուծության ոլորտում առկա անկումն է, գրեթե 13 տոկոսով։ Անասնաբուծության արտադրանքի որոշակի աճը ՝ 4 տոկոսով, չի կարողացել փոխհատուցել բուսաբուծության ոլորտում գրանցված վնասը։ Սակայն խնդիրը ոչ թե թվերի փոխհատուցման մասին է , այլ բուսաբուծությունից գյուղացիների եկամուտների կրճատման մասին։

Հոկտեմբերին մրգերի գները տարեկան կտրվածքով աճել են 9․4 տոկոսով, իսկ ահա բանջարեղենը էժանացել է՝ 3․7 տոկոսով։ Սակայն պատկերը տրամագծորեն փոխվում է, եթե դիտարկում ենք դինամիկան հունվար – հոկտեմբեր ամբողջ ժամանակահատվածում։ Այս ժամանակահատվածում մրգերի գները նվազել են 12․2 տոկոսով, իսկ ահա բանջարեղենը զուտ խորհրդանշական թանկացել է ՝ 0․9 տոկոսով։ Ընդհանուր միտումը, ինչպես կարելի է ենթադրել, պայմանավորված է բնակչության ընդհանուր վճարունակության լուրջ խնդիրներով։

Հայրենական բուսաբուծության մեկ այլ խնդիր է հստակ արտահայտված սեզոնայնությունը։ Այս հարցի վրա անդրադառնում է ջերմոցային տնտեսությունների մակերեսների սահմանափակությունը, նաեւ դրանց զարգացման համար որոշակի խոչընդոտները։ Ստորեւ ներկայացված գրաֆիկում անցած տարվա օրինակով երեւում է բուսաբուծության ոլորտում արտադրության ակնհայտ անհավասարաչափությունը՝ ըստ ամիսների։ Ասենք հունվարին այս ոլորտում արտադրանքի համախառն արդյունքը կազմել էր 0․3 մլրդ դրամից քիչ, իսկ ահա սեպտեմբերին՝ գրեթե 174 մլրդ դրամ։

Բուսաբուծության մի շարք ապրանքների ծավալը հեռու է տեղական շուկայի պահանջարկն ամբողջովին բավարարելուց։ Ասենք, սովորական սխտորն ու սոխը։ Այդ բանջարեղանային կուլտուրաների ռեսուրսների մի մասը ձմռան համար են պահում, թե սեփական գործածման, թե շուկայում իրացման համար։ Բայց վաճառքի համար պաշարները չեն բավականացնում, դրա համար էլ ստիպված են լինում այդ ապրանքը այլ երկրներից ներմուծել։ Առաջին կիսամյակի տվյալներով մեր երկիր է ներկրվել գրեթե 4 հազար տոննա սխտոր ու սոխ։

Սմբատ Գրիգոյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ամենաշատ