News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 30-ին, ժամը 16.07-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի մոտակայքում վրացական պետհամարանիշներով բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երեւան-Բավրա ավտոճանապարհի 145-րդ կմ-ին «Վոլվո» մակնիշի UBU-533 պետհամարանիշով (վարորդ՝ Վ. Կ. Վ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, ինչից 1949 թ. ծնված Վ. Կ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աշոցքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը, սահմանազատել տարածքը եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի հարավում հեղեղումների հետեւանքով մահացածների թիվը մոտեցել է 80-ին
Բրազիլիայում հեղեղումներից մահացածների թիվը հասել է 78-ի...
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային...
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, ՀՀ…
54-ամյա Ռոլանդը հետախուզման մեջ էր 22 տարի. Նրան որոնում էին Բիշքեկի իրավապահները, բայց գտել են Երեւանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Մեքսիկայում ջրհորի հատակին հայտնաբերել են ԱՄՆ եւ Ավստրալիայի կորած զբոսաշրջիկների դիերը
Զոհերն ունեցել են հրազենային վիրավորումներ...
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 
Հիշյալ փաթեթների պարունակությունն ու բաղադրությունը պարզելու նպատակով...
Ամենաշատ