News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2016թ. նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ ստորագրվել է 40 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր:

Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ Ֆրանսիայի Հանրապետության անունից՝ Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրենի տեղակալ Ժան Կլոդ Պիրեն եւ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպենտիեն՝ որպես համաստորագրող:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Վարկային համաձայնագրով նախատեսված բյուջետային աջակցության նպատակն է խթանել ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրի՝ հարկաբյուջետային, սոցիալական, շրջակա միջավայրի կայունության եւ մրցունակության ամրապնդման ուղղություններերը:

Նման բյուջետային աջակցության վարկավորման մեխանիզմը, ի տարբերություն նպատակային ծրագրերի, հնարավորություն է ընձեռում՝ ֆինանսավորելու բյուջեի կարեւորագույն ծախսային ուղղությունները:

Ընդհանուր առմամբ, բյուջետային աջակցության վարկերն ունեն ակնհայտ առավելություններ. մասնավորապես` բյուջետային աջակցության միջոցների բաշխման եւ օգտագործման ճկունությունն ավելի մեծ է, քանի որ տվյալ պարագայում կառավարությունը գերակայությունների եւ առաջնահերթությունների վերանայման դեպքում միջոցները արագ վերաբաշխելու իրավասություն ունի: Բյուջետային վարկերը կարող են օգտագործվել այնպիսի ծրագրերի ֆինանսավորման համար, ինչպիսիք են հետգնման եկամտաբերություն չունեցող, սակայն հանրային եւ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող նախագծերը: Եվ վերջապես, բյուջետային աջակցության վարկերն ուղղակիորեն ստացվում են իրականացվող քաղաքականության ներքո եւ ուղղվում են պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: Մասնավորապես, յուրաքանչյուր բյուջետային աջակցության վարկի տրամադրման համար սահմանվում են նախապայմաններ եւ միջոցառումներ, որոնց իրականացումը կառավարությունը համարում է գերակա եւ որոնք արդեն իսկ հաստատված են կառավարության կողմից ընդունված ռազմավարություններով կամ տարեկան գործողությունների ծրագրերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ