Ամերիկյան Բալթիմորում հրաձգության հետեւանքով 2 մարդ է զոհվել, եւս 4-ը՝ վիրավորվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Ոստիկանության ներկայացուցիչ Թի Ջեյ Սմիթի խոսքով՝ անհայտ անձը կրակ է բացել խանութի հարեւանությամբ կանգնած մարդկանց ուղղությամբ: Մեկ մարդ զոհվել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցում:
Հրաձգությունը կարող էր վրեժ լինել մի քանի օր առաջ այս շրջանում տեղի ունեցած սպանության համար: Հանցագործին որոնում են: