News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այսօր հանրապետությունում իրացվում է նաեւ Թուրքիայից ներկրված լոլիկ եւ վարունգ: Այս մասին, դեկտեմբերի 1-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ նշել է Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը:

Գյուղնախից NEWS.am_ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ագրոարդյունաբերողների համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ  Հասմիկ Ջհանգիրյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը եւ ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը:

Խորհրդակցության մասնակիցները քննարկել են  լոլիկի իրացմանն առնչվող հարցեր:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Պողոս Գեւորգյանի խոսքով՝  այսօր հանրապետությունում իրացվում է նաեւ Թուրքիայից ներկրված լոլիկ եւ վարունգ, որի մասին իրենք ահազանգել են ՀՀ գյուղատնտեսության նախարարին: Ըստ Գեւորգյանի՝ նախարարություն  դիմելուց հետո ներկրումները դադարել են,  մայրաքաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայում ներկրված  լոլիկ այլեւս չկա,   առկա է պահեստավորված լոլիկ եւ վարունգ, որը պարբերաբար որոշակի քանակներով շուկայահանվում է:

Նախարար Առաքելյանը նշել է, որ ահազանգը ստանալուց հետո խնդիրը  մշտապես գտնվել է պատկան մարմիների  ուշադրության կենտրոնում, սակայն հարցին արմատական լուծումներ տալու համար միայն պետական մարմինների աշխատանքը բավարար չէ,  եւ շատ կարեւոր է հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն առաջարկել է ստեղծել քաղաքացիական նախաձեռնության խումբ ասոցիացիայի անդամներից եւ գրավոր դիմում ներկայացնել, ինչն էլ հիմք կհանդիսանա ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե դիմելու եւ տվյալ տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգումներ իրականացնելու համար: 

Նախարարը հավելել է, որ ՀՀ ագրոարդյունաբերողների համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունն աջակցություն կցուցաբերի ջերմոցատերերին այդ հարցում:

«Եթե ցանկանում եք, որ խնդիրը հիմնովին լուծվի, պետք է ներդրում ունենաք այդ գործընթացի մեջ: Անհրաժեշտ է դիտարկել նաեւ հարցի տնտեսական կողմը եւ  լուրջ ուշադրություն դարձնել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցին,  որպեսզի ներկրվող գյուղմթերքի նկատմամբ տեղականը չհայտնվի ոչ շահեկան վիճակում: Միգուցե նախընտրելի է դիվերսիֆիկացնել արտադրանքի տեսականին: Ներկայացրեք առաջարկներ, մենք մշտապես պատրաստ ենք եւ բաց ցանկացած ձեւաչափով քննարկումների համար»,-նշել է նախարար Առաքելյանը:

Հանդիպման ավարտին ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը նաեւ դիմել է Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահին՝ կոչով հանդես գալ ջերմոցատերերին հորդորելու Ամանորի նախաշեմին գյուղմթերքի նկատմամբ պահանջարկի աճին զուգահեռ խստիվ ուշադրություն դարձնել արտադրվող ջերմոցային արտադրանքի որակին եւ չչարաշահել թունաքիմիկատները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Ամենաշատ