News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Բոլորը կարող են հարստանալ, բայց ոչ օրենքը խախտելու հաշվին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն՝ անդրադառնալով գյուղացիական տնտեսություններին պետբյուջեից սուբսիդավորվող պարարտանյութի մատակարարման հարցում բացահայտումներին:

«Ես գնահատողը, վերլուծողը չեմ: 2016-ին եղել է մրցույթ, նախորդ տարիների համար սահմանված է եղել կարգ: Իմ տրամադրվածությունն այն է, որ այսուհետ շուկան բացենք, սուբսիդավորում չանենք, ով ուզում է՝ թող բերի: Բայց մենք հիմա բանակցում ենք բոլոր ցանկացողների հետ, հասկանալու համար, թե գնային ինչ ազդեցություն կտա այդ քայլը: Ի վերջո, ֆերմերի համար չպետք է թանկանա պարարտանյութը: Այնպես կանենք, որ ամեն ինչ լինի թափանցիկ ու հասցեական»,-ասել է Իգնատի Առաքելյանը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Նա նշել է, որ ժամանակ չունի հարցնելու, թե ինչու է նախկինում առանց մրցույթի իրականացվել սուբսիդավորումը: «Ես դեմ չեմ հարստացմանը, բոլորը պետք է հաստատնան, բայց ամեն ինչ պետք է լինի ոչ օրենքը խախտելու հաշվին»,-ասել է նա:

Նշենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջին ուսումնասիրությունը ջրի երես է դուրս բերել մի շատ խոշոր մութ պատմություն, որը վերաբերում է 4 տարի շարունակ պետբյուջեից սուբսիդավորվող պարարտանյութի մատակարարմանը գյուղացիական տնտեսություններին:

Դեռ 2012-ից բյուջեն հսկայական սուբսիդիաներ է տրամադրել, որ գյուղացիները իբր շուկայականից ավելի էժան գնով ձեռք բերեն պարարտանյութը: Մատակարարը, որը պետք է այդ պարարտանյութը ներկրեր եւ բաշխեր գյուղացիներին, ընտրվեց առանց մրցույթի եւ դա «Մասիսի բերրիություն» ընկերությունն էր: Հանձնաժողովը պարզել է, որ այդ ընկերությունը պարարտանյութը ձեռք էր բերում Վրաստանից՝ տոննան 323 դոլարով, իսկ մեկ այլ ընկերություն, որը ներառված չէր այդ սուբսիդավորման ծրագրում, նույն պարարտանյութը գնում էր Վրաստանից տոննան 239 դոլարով, կամ 26 տոկոսով էժան:

ՏՄՊՊՀ-ի հաշվարկներով, եթե պարարտանյութի մատակարարումը իրականացվեր մրցույթով, ապա կխնայվեր մոտ 1.5 միլիարդ դրամ: «Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, «Մասիսի բերրիություն» ընկերությունը, ըստ համառորեն շրջող լուրերի, փոխկապակցված է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ: Ընկերության սեփականատերը, ըստ այդ լուրերի, նրա մորեղբոր որդին է, ու թերեւս դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ 4 տարի շարունակ ուրիշ ոչ մի ընկերություն չի կարողացել նույնիսկ մոտենալ սուբսիդավորման այդ ծրագրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ