News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եթե օրենքով է թուրքական մթերք ներմուծվում, չենք կարող արգելել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն՝ անդրադառնալով թուրքական լոլիկի ներկրկմանը։

«Մենք աշխատում ենք Հայաստանում լոլիկ եւ վարունգ արտադրող տնտեսությունների, նրանց ներկայացուցիչ ասոցիացիայի հետ: Բոլոր պետական մարմիններն աշխատում են, որ հարցը պարզաբանեն: Եթե դա օրենքից դուրս է, պետք է կարգավորվի օրենքի շրջանակներում»,-ասաց նա:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

ՊԵԿ-ի մաքսանենգության հարցերով զբաղվող բաժինը կզբաղվի այդ խնդրով: Եթե լինեն փաստեր, թե Սննդի անվտանգության ծառայությունը, թե ՊԵԿ-ը պատրաստակամ են, որ գնան այդ հասցեով եւ շարունակեն ուսումնասիրությունը»,ասաց նախարարը՝ հավելելով, որ եթե օրենքով է թուրքական մթերք ներմուծվում, չեն կարող արգելել. «Ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյուղնախարարությունում նախօրեին կայացած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ այսօր հանրապետությունում իրացվում է նաեւ Թուրքիայից ներկրված լոլիկ եւ վարունգ, սակայն այս պահին նոր խմբաքանակ չի ներմուծվում: Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը նշել է, որ գյուղնախարարություն  դիմելուց հետո ներկրումները դադարել են,  մայրաքաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայում ներկրված  լոլիկ այլեւս չկա,   առկա է պահեստավորված լոլիկ եւ վարունգ, որը պարբերաբար որոշակի քանակներով շուկայահանվում է:

Նախարար Իգնատի Առաքելյանն էլ նշել է, որ ահազանգը ստանալուց հետո խնդիրը  մշտապես գտնվել է պատկան մարմիների  ուշադրության կենտրոնում. «Անհրաժեշտ է դիտարկել նաեւ հարցի տնտեսական կողմը եւ  լուրջ ուշադրություն դարձնել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցին,  որպեսզի ներկրվող գյուղմթերքի նկատմամբ տեղականը չհայտնվի ոչ շահեկան վիճակում: Միգուցե նախընտրելի է դիվերսիֆիկացնել արտադրանքի տեսականին: Ներկայացրեք առաջարկներ, մենք մշտապես պատրաստ ենք եւ բաց ցանկացած ձեւաչափով քննարկումների համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ