News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 1–ին՝ ՁԻԱՀ–ի  դեմ պայքարի համաշխարհայինը օրը, Երեւանի բնակիչները հնարավորություն ունեցան ՁԻԱՀ–ի անվճար հետազոտություն անցնել Հյուսիսային պողոտայում տեղադրված շարժական կլինիկայում։

Արդեն մի քանի տարի Երեւանի կենտրոնում նման միջոցառում իրականացնող «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ հիմնադիր–ղեկավար Անահիտ Հարությունյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է անվճար հետազոտություն անցնել ցանկացողների թիվը։

«Դեռ նոր ենք սկսել ակցիան, բայց արդեն ցանկացողների հերթ է գոյացել»,– NEWS.am–ին ասաց Անահիտ Հարությունյանը։

Հետազոտությունը կատարվում է անանուն, երաշխավորվում է գաղտնիությունը։ Ստուգվողը պատասխանը իմանում է տեղում։ Հետազոտության դրական արդյունքի դեպքում մասնագետները տեղում խորհրդատվություն են տրամադրում վարակակրին հետագա քայլերի վերաբերյալ։

Իրազեկման բարձրացման նպատակով կազմակերպիչները «Խարանը ՄԻԱՎ–ով ապրող մարդկանց նկատմամբ ռետրո չէ, ուղղակի սխալ է» կարգախոսով ցուցանակ էին պատրաստել եւ անցորդներին առաջարկում էին ռետրո լուսանկար անել։

Տպել
Ամենաշատ