News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Vivaldi Technologies ընկերության հիմնադիր տնօրեն Յոն ֆոն Թեչները NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում ներկայացրել է Vivaldi բրաուզերի ստեղծման պատմությունը, խոսել դրա հայկական ինտերֆեյսի եւ այլ հարցերի շուրջ:

Յոն, ինչպե՞ս առաջացավ նոր բրաուզեր ստեղծելու գաղափարը, հատկապես, երբ հիմա նմանատիպ պրոդուկտների պակաս չկա շուկայում:

Ճիշտ եք, այժմ բրաուզերների պակաս իրոք չկա, սակայն դրանցից որեւէ մեկը չի կենտրոնացած օգտատերերի պահանջների վրա:

Երբ 2011 թվականին հեռացա Opera-ից (Յոն ֆոն Թեչները Opera Software-ի համահիմնադիրն է ու նախկին տնօրենը), կարծում էի, որ հավերժ այդ բրաուզերն եմ օգտագործելու. նորմալ էր այդպես մտածելը, քանի որ 17 տարի նվիրել էի այն կառուցելուն:

2013 թվականին ամեն ինչ փոխվեց: Opera-ի ղեկավարությունը որոշեց ջուրը գցել մեր բոլորի աշխատանքը եւ փոխել ընկերության ուղղվածությունն ու դիզայնը: Օգտատերերի վրա կենտրոնացած բրաուզեր լինելու փոխարեն այն նմանվեց այլ նմանատիպ բրաուզերներին՝ կորցնելով նախկին ֆունկցիոնալությունն ու  օգտատերերի պահանջների համաձայն կարգավորվելու հնարավորությունը:

Այս քայլն արժանացավ մեծ թվով օգտատերերի բացասական արձագանքների. բազմաթիվ օգտատերեր եւ աշխատակիցներ կապվում էին ինձ հետ՝ խնդրելով ինչ-որ բան անել: Ինքս շահագրգռված էի խնդրին լուծում տալ, սակայն, կապվելով Opera-ում աշխատող իմ ընկերներին հետ, հասկացա, որ ոչինչ հնարավոր չէ անել: Այսպիսով, եկանք նոր բրաուզեր ստեղծելու գաղափարին:

Vivaldi-ի դիզայնի փիլիսոփայությունը հիմնված է օգտատիրակենտրոն լինելու գաղափարի վրա: Մեզ համար կարեւոր է մեր յուրաքանչյուր օգտատիրոջ կարծիքը. մեր նպատակն է, որպեսզի մեր օգտատերը զգա, որ Vivaldi-ն հենց անձամբ իր համար է ստեղծված:

Որո՞նք են Vivaldi բրաուզերի առանձնահատկությունները:

Դրանք իրականում բավականին շատ են, սակայն ամենակարեւորը հենց օգտատիրակենտրոն լինելն է: Այդ մենք ենք հարմարվում օգտատիրոջ պահանջներին, ոչ թե հակառակը: Սա նշանակում է, որ Vivaldi–ն ավելի շատ առանձնահատկություններ եւ կարգավորումներ ունի, քան որեւէ այլ բրաուզեր: Կարող եմ առանձնացնել մի քանիսը.

• Vivaldi-ն գունային առումով ամենաբազմազանն է: Vivaldi-ի գունավորումը կհարմարվի ձեր բացած էջերին, ինչպես քամելեոնն է հարմարվում իր շրջապատին։ Պարզ եւ ժամանակակից տեսքը լրացնում է բովանդակությանը: Ֆեյսբուքից Vivaldi-ն կդառնա կապույտ, Google Hangouts-ից՝ կանաչ, եթե իհարկե ցանկանաք:

• Vivaldi-ն ունի վեբ վահանակ: Ձեր նախընտրած կայքերից որոշները դարձրեք Վեբ վահանակ՝ պարզ ու արագ բացելու համար: Շատ հարմար է բառարանների, նորությունների եւ այլ բաների համար:

• Մեր էջանիշների (bookmark) գործառույթը շատ ծավալուն է եւ ներառում է արագ բեռնման ֆունկցիան սիրելի կայքերի համար: Եթե Դուք շատ եք օգտագործում էջանիշերն, ուրեմն սա այն է, ինչ պետք է ձեզ։ Vivaldi-ի էջանիշերի մենեջերը կօգնի դասավորել ու հեշտացնել էջանիշերի օգտագործումը: Դուք կարող եք կիրառել պիտակներ ու կարճ անուններ եւ բացել էջանիշերը կայծակնային արագությամբ:

• Մեր նշումների գործառույթը հրաշալի է Ինտերնետում կարեւոր մեջբերումները գտնելու համար: Ուղղակի պետք է ընտրել տեքստը եւ ավելացնել նշումը: Սրանով դուք ավելացնում եք տեքստը, էջի հղումը եւ սքրինշոթը:

Այս ցուցակը կարելի դեռ երկար շարունակել: Vivaldi-ն, իրոք, ամենաառաջատար բրաուզերն է, որը կարելի է օգտագործել առանց դժվարությունների:

Դուք վերջերս եք գործարկել նոր 1.5 տարբերակը: Կպատմե՞ք դրա առավելությունների, մասնավորապես՝ տան լուսավորության կառավարման ֆունկցիայի մասին:

Յուրաքանչյուր թարմացման գործարկման ժամանակ մենք փորձում ենք բրաուզերի յուրաքանչյուր հատված բարելավել՝ հիմնվելով մեր օգտատերերի դիտողությունների եւ խորհուրդների վրա: 1.5 տարբերակն ունի մի շարք կարեւոր առանձնահատկություններ, որոնցից են  Reader Mode-ը, tab-երի ավելի լավ տեղաշարժը եւ այլն: Մենք նաեւ ներկայացրել ենք Philips Hue լամպերի կառավարման ֆունկցիան, որը թույլ կտա տան լուսավորությունը կառավարել բրաուզերի միջոցով:  Սա բրաուզերի եւ Ինտերնետի իրերի միացման առաջին դեպքն է:

Հետաքրքիր է՝ ինչու՞ ներառեցիք հայերեն ինտերֆեյսը, քանի՞ հայ մասնագետ է աշխատում ձեր թիմում:

Սա մեր գաղափարախոսության վառ դրսեւորումներից է՝ մենք փորձում ենք հարմարվել մեր օգտատերերին: Ցանկանում էինք աջակցել հայերենին՝ աջակցելով մեր հայ օգտատերերին: Եթե հիշում եք, ժամանակին, երբ  Opera-ն դեռ օգտատիրակենտրոն բրաուզեր էր,  այն բավականին պոպուլյար էր Հայաստանում: Շատ եմ ցանկանում, որ Vivaldi-ն հայերին նույնչափ շատ դուր գա: Ինչ վերաբերվում մեր աշխատակիցներին, ապա ասեմ, որ դեռ մեկ հայ մասնագետ ունենք:

Ինչպիսի՞ն է Vivaldi-ի արագությունը՝ Chrome-ի կամ այլ հայտնի բրաուզերների հետ համեմատած:

Vivaldi-ի շատ բնութագրերի շնորհիվ օգտատերը ցանցում արագ է կարողանում աշխատել՝ խնայելով շատ ժամանակ: 

Բացելով բազմաթիվ էջեր (tabs)՝ դուք կարող եք արագ մուտք գործել ձեր ցանկացած բովանդակություն: Արագություն ասելով՝ չենք հասկանում միայն էջը բեռնելու արագությունը. դա նաեւ այն է, թե ինչ չափով է բրաուզերը թույլ տալիս կատարել ձեր առաջ դրված խնդիրները, իսկ այդ հարցում Vivaldi-ն ամենաարագն է:

Կարելի՞ է արդյոք Vivaldi-ում փնտրման պրոցեսը սկսել հասցեի տողից եւ կա՞ արդյոք գովազդի արգելափակման կարգավորում բրաուզերում:

Vivaldi-ն թույլ է տալիս փնտրման պրոցեսը սկսել հասցեի տողից: Օգտագործեք առկա որոնիչներից մեկը կամ ավելացրեք ձեր նախընտրածը։ Ինչ վերաբերում է գովազդի արգելափակմանը, հատուկ գովազդի արգելափակման կարգավորում չկա, սակայն գործում է բովանդակության արգելափակման ֆունկցիան, ինչպես նաեւ reader mode-ը: Գովազդի արգելափակման համար օգտատերը պետք է ներբեռնի հատուկ ընդլայնում:

Օպտիմիզացված է արդյո՞ք Vivaldi-ն թույլ համակարգիչների համար:

Շատ առումներով, այո: Էջերի (tab) կառավարումը այստեղ կարեւոր է: Vivaldi-ն գործարկելիս, էջը կբեռնվի այն ժամանակ, երբ դուք այն բացում եք: Սա նշանակում է, որ միառժամանակ բոլոր էջերը չեն բեռնվում՝ դանդաղացնելով ձեր համակարգիչը: Սա հրաշալի է հատկապես թույլ համակարգիչների համար։

Vivaldi-ն թույլ է տալիս նաեւ յուրաքանչյուր էջում նկարների բեռնման պրոցեսը կառավարել:

Ինչպե՞ս են անվտանգության հարցերը կարգավորվում Vivaldi-ում:

Յուրաքանչյուր 6 շաբաթը մեկ կամ ավելի շուտ մենք մեր օգտատերերին տրամադրում ենք նոր թարմացումներ, ինչը թույլ է տալիս անվտանգության հարցերը բարձր մակարդակով լուծել:

Ո՞րն է օգտատիրոջ դերը Vivaldi-ում:

Մենք միշտ բաց ենք նոր առաջարկների եւ խորհուրդների համար՝ մեր օգտատերերի փորձառությունը է՛լ ավելի հետաքրքիր եւ հաճելի դարձնելու համար: Օգտատերերի խորհուրդներին շարունակաբար հետեւելը մեր կապն ավելի սերտ է դարձնում: Մենք ուզում ենք ունենալ խելացի եւ օգտակար ծառայություն:

Պետք է դուրս գալ քո ստեղծած պրոդուկտի սահմաններից. դա ոչ միայն հետաքրքիր արկած է, այլեւ խթանում է ինովացիոն եւ փորձարարական մտածելակերպը:

Vivaldi Technologies-ը աշխատակիցների սեփականությունը հանդիսացող ընկերություն է, որը ստեղծում է պրոդուկտներ ինտերնետն օգտագործողների համար: Vivaldi-ի գլխամասային գրասենյակը Օսլոյում է գտնվում. Ընկերությունը գրասենյակներ ունի նաեւ Ռեյկյավիկում, Բոսթոնում եւ Պալո Ալթոյում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ