News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում կայացել է խաղային օսկար համարվող The Game Awards մրցանակաբաշխությունը: Մինչեւ մրցանակաբաշխության պաշտոնական սկիզբը մրցանակ են ստացել Pokemon GO-ն ՝ որպես «Լավագույն բջջային խաղ» եւ REZ Infinite-ը՝ որպես «Վիրտուալ իրականության համար լավագույն խաղ»: Այս մասին գրում է «Ленты.ру»-ն:

«Ոլորտի դեմք» անվանակարգում արձանիկ է ստացել ճապոնացի գեյմ-դիզայներ Հիդեո Կոդզիման: The Game Awards-ի տարվա խաղ անվանակարգում հաղթել է Blizzard ընկերության Overwatch շութերը: Խաղը նաեւ ստացել է մրցանակ «Լավագույն կիբեռդիսցիպլինա» եւ «Տարվա լավագույն ցանցային շութեր» անվանակարգերում:

«Լավագույն անկախ խաղ» եւ «Լավագույն գեղարվեստական ձեւավորում» անվանակարգերում մրցանակ է ստացել Inside հարթակը: «Լավագույն էքշըն» եւ «Լավագույն երաժշտություն» աանվանակարգերի հաղթող է դարձել DOOM վերաթողարկված խաղը, իսկ «Լավագույն արկածային խաղ» դարձել է Dishonored 2-ը: «Լավագույն դերասանական խաղ»-ի համար մրցանակ է ստացել  Նոլան Նորթը՝  Նաթան Դրեյքի դերի համար, իսկ «Լավագույն պատմություն» անվանակարգում լավագույնն է ճանաչվել PS4-ի էքսկլյուզիվ Uncharted 4: A Thief’s End խաղը:

«Տարվա դերային խաղ» անվանակարգի հաղթող է դարձել  «Ведьмак 3: Кровь и вино» խաղն, իսկ «Տարվա ստրատեգիա» է դարձել Civilization 6-ը: «Լավագույն մրցավազքային կամ սպորտային խաղ» է դարձել Xbox One-ի Forza Horizon 3 խաղը: 

Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել նաեւ բազմաթիվ նոր խաղերի պրեզենտացիաներ եւ դեբյուտային ցուցադրություններ: Այս տարի  The Game Awards-ի շրջանակում կայացել են Mass Effect: Andromeda, Death Stranding եւThe Legend of Zelda: Breath of the Wild խաղերի պրեմիերային ցուցադրությունները:

The Game Awards հիմնադրվել է 2014 թվականի Ջեֆ Քիլիի կողմից այն բանից հետո, երբ նա լքել է Spike TV-ի VGX նախագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ